Լավրովն անհրաժեշտ է համարում ՌԴ-ԱՄՆ սկզբունքային համապարփակ երկխոսությունը

Մոսկվայի և Վաշինգտոնի միջև երկխոսությունը ներկայում շարունակվում է տարբեր մակարդակներում, առանձին հարցերի շուրջ: Ինչպես տեղեկանում ենք «Ինտերֆաքս» գործակալությունից, այս մասին հայտարարել է ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը։

«Մենք ամերիկացի գործընկերների հետ երկխոսություն ենք վարում տարբեր մակարդակներում, տարբեր ձևաչափերով, առանձին ճգնաժամերի, մեր հարաբերությունների առանձին ուղղությունների շուրջ։ Սակայն ես ամենևին չեմ կասկածում, որ անխուսափելի է դարձել սկզբունքային, համապարփակ զրույցն այն մասին, թե ինչպես է ԱՄՆ-ն տեսնում աշխարհը, ինչպես է նա տեսնում իրեն այս աշխարհում և ինչ դեր է նա հատկացնում բոլոր մնացածներին», – ասել է նա Մոսկվայում կայացած մամուլի ասուլիսում։

Լավրովն ընդգծել է, որ «դա հատկապես միջուկային տերությունների համար է արդիական հասկանալի պատճառներով»։

«Նախագահ Պուտինը ժամանակին առաջարկել է անցկացնել միջուկային զենք ունեցող հինգ պետությունների, ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական ​​անդամների գագաթնաժողով, և այս նախաձեռնությունը լիովին պահպանում է իր արդիականությունը։ Այս զրույցը վաղուց էր հասունացել։ Ես կասեի՝ այն վաղուց է գերհասունացել, և ես հույս ունեմ, որ Թրամփի վարչակազմում հասկանում են դա և պատրաստ կլինեն նման լուրջ խոսակցության», – ասել է ՌԴ ԱԳ նախարարը։

Leave a Comment