ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ նախապես թոշակները բարձրացնելուն դեմ է արտահայտվել, քանի որ անհանգստացել է, որ թոշակառուները կարող են ավելի շատ ծխել։ ԱՍՀ նախարար Արսեն Թորոսյանի հետ թոշակների բարձրացման հարցը քննարկելիս Փաշինյանն ասել է, որ անկանխիկ առևտրի վերլուծությունը ստացելով տեսել է, որ ծխախոտի ծախսը թոշակառուների շրջանում «ահավոր մեծ է»։
Ըստ Փաշինյանի՝ այդ ժամանակ է եկել այն գաղափարը, որ այդ գումարը ներդրվի առողջապահական ոլորտ։
«Ես ասում էի, լա՛վ, 10 000 դրամ հիմա պիտի ավելացնենք, որ գանք միջին սպառողական զամբյուղի խնդիրը լուծենք։ Ես ասում էի, լավ, 10 000-ը տանք ֆորմալ, գնան մեր սիրելի թոշակառուները ծխախոտ առնե՞ն և ծխախոտի ավելի շատ օգտագործման արդյունքում առողջական խնդիր ունենա՞ն։ Դրա համար մենք ասեցինք՝ եկեք այս փուլում ուղղորդենք առողջության վրա, որպեսզի թոշակառուների փոխարեն ասենք, սիրելի՛ մեր թոշակառուներ, այդ ձեր 10 000 դրամը ավելացնում ենք, բայց մենք ձեր փոխարեն հազար ներողություն ուղղորդում ենք առողջապահություն»,- պարզաբանել է վարչապետը։
Փաշինյանի խոսքով՝ փետրվար ամսին, երբ որ մենք մեր վիճակագրական կոմիտեն արձանագրել է, որ 2025 թվականի տնտեսական աճը 5,1, այլ 7,2% 1, փոպվարչապետն ու ֆինանսների նախարարը հայտնել են, որ դրամական նկարագիրը մոտվորախես 100 միլիարդ դրամ է, ինքը որոշել է 10 0000 դրամով ալեացնել թոշակները, որի արդյունքում կավելանան նաև հետվճարը։
Հունվարին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ եթե իշխանությունը նույնիսկ 20 000 դրամով բարձրացնի թոշակը, թոշակառուի սոցիալական խնդիրները չեն լուծվի։ Նա նաև նշել էր․ «Ինչո՞ւ 10 հազար դրամը տալ թոշակառուին, որ չիմանա՞ ինչպես ծախսի»։ Փաշինյանի այս հայտարարությունը վրդովվեցրել էր թոշակառուներին։
Armenia Today-ը Հայաստանի վիճակագրական կոմիտեից տեղեկացել է, որ 2025 թվականի դրությամբ՝ ՀՀ-ում 500 300 թոշակառու կա, որոնցից նվազագույն՝ 36 հազար դրամ կենսաթոշակ ստանում են մոտ 90 000-ը։
Փաշինյանը հայտարարել էր, որ Հայաստանում նվազագույն կենսաթոշակն ապրիլի 1-ից կավելանա 10 հազար դրամով։
