Նարեկ Մութաֆյանն ու Սարգիս Օհանջանյանն արդարացվել են – Live News

Նարեկ Մութաֆյանի և Սարգիս Օհանջանյանի վերաբերյալ 2019 թվականից արդարադատության իրականացմանը խոչընդոտելու հանցակազմով քննվող քրեական գործն ավարտվեց։ Դատարանը, նախագահությամբ դատավոր Մ. Արզումանյանի, այսօր վճռեց ճանաչել և հռչակել ամբաստանյալներ Մութաֆյանի և Օհանջանյանի անմեղությունը։ Այս մասին հայտնում է փաստաբան Վահե Եփրիկյանը։

«Ուշագրավ է՝ տղաներն այս գործով տևական ժամանակ եղել են ապօրինի կալանքի տակ, շուրջ 7 տարի կրել են մեղադրյալի/ամբաստանյալի կարագավիճակից բխող սահմանափակումներ, սակայն նույնիսկ վաղեմության ժամկետի լրանալով պայմանավորված՝ չենք համաձայնել գործի այդ հիմքով կարճմանը՝ վստահ լինելով՝ այս օրը գալու է։
Շնորհակալ եմ իրապես պատվարժան Դատարանին արդարադատության իրականացման համար» ,- նշել է նա։

Leave a Comment