Քրեական ոստիկանության Արմավիրի մարզային վարչության ծառայողները ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում փաստական տվյալներ էին ձեռք բերել, որ Երևանի 64-ամյա բնակչի՝ Արմավիրի մարզի Ջանֆիդա բնակավայրի վարչական տարածքում գտնվող հողատարածքում ապօրինի իրականացվում են հանքարդյունահանման աշխատանքներ՝ ավազակոպճագլաքարային խառնուրդի դուրս բերում, վերամշակում և արդյունահանում, ինչի արդյունքում պետության և համայնքի օրինական շահերին պատճառվել է 2 միլիոն դրամի գույքային վնաս: Iravaban.net-ը տեղեկանում է ՆԳՆ ոստիկանությունից։