Բահրեյնում ԱՄՆ դեսպանատունը հայտարարություն է արել

Բահրեյնում Միացյալ Նահանգների դեսպանատունը կոչ է արել իր բոլոր աշխատակիցներին մնալ տանը` խնդրելով երկրում ԱՄՆ բոլոր քաղաքացիներին անել նույնը:

«Գտեք անվտանգ վայր ձեր բնակարաններում կամ մեկ այլ անվտանգ շենքում: Ունեցեք սննդի, ջրի, դեղորայքի և այլ անհրաժեշտ իրերի պաշար»,- X-ի գրառման մեջ հայտարարել է դեսպանատունը։

Նման հայտարարություն ավելի վաղ արել էր Կատարում ԱՄՆ դեսպանատունը։

Leave a Comment