Գործս կիսատ մնաց… Անդրանիկ Օզանյանի ծննդյան օրն է – Live News

Հայ մեծանուն զորահրամանատար, պետական գործիչ, ֆիդայապետ (հայդուկապետ) Անդրանիկ Օզանյանը ծնվել է 1865թ. փետրվարի 25-ին Արևմտյան Հայաստանի Շապին Գարահիսար քաղաքում: 

Ռուս գեներալ-լեյտենանտ Չերնոզուբովը Անդրանիկի մասին գրում է. «Ես միշտ, հանձին Անդրանիկի, տեսնում էի ջերմ հայրենասերին, Հայաստանի ազատության մարտիկին, որը խորապես սիրում է իր Հայրենիքը։

 Մյուս, ոչ պակաս հայտնի ռուս զորավար Յուդենիչը Անդրանիկի մասին ասել է  «Նա խենթի պես քաջ է»։ 

Անդրանիկի մտքերից

***

«Ես իմ կյանքում երբեք չեմ ձգտել անձնական երջանկության ու բարօրության։ Ես մշտապես ձգտել եմ միայն մի բանի և պայքարել եմ միայն մի բանի՝ իմ հարազատ ժողովրդի ազատության և բարեկեցության համար։ Ես չեմ փնտրում իմ վաստակի գնահատականը և ցանկանում եմ միայն այն, որ երջանիկ լինի այն ժողովուրդը, որին ես ծառայում եմ ամբողջ կյանքում»։

***

«Հայը իր կյանքը պահպանելու մեկ միջոց մը միայն ունի, այն ալ զենք ու զինավարժությունն է։ Ես չեմ, որ կհրավիրեմ ձեզ՝ արտասահմանյան հայ երիտասարդներ, այլ դժբախտ հայրենիքի հողն ու քարը իրենց արյունով ներկած մեր նահատակներն են, որ կոչ կանեն ձեզի զենքի, զինավարժության ու վրեժխնդրության»։

***

«Դուք հաշտվեցաք թուրքերուն հետ, բայց ինձ թույլ տվեք անհաշտ մնալու, ես թուրքի հետ չեմ կրնար հաշտվիլ մինչեւ իմ մահը…»

***

«Երկու բան սիրեցի աշխարհում՝ որբ մանուկն ու թշվառները։ Եթե իմ ժողովուրդը կուզի իմ մահից հետո պատիվ անել ինձ, ես իմ արձանը չեմ ուզեր, փառավոր թաղում չեմ ուզեր, թող հայ ժողովուրդը կանգնեցնի ավերակ դարձած Առաքելոց վանքը և այնտեղ հիմնի մի ուսումնարան հայ մանուկների համար»։

***

«Ամէն օր ձեր գլուխը բարձին դնելէ եւ քնանալէ առաջ յիշեցէք, թէ այդ օրը ի՛նչ էք ըրած ձեր ազգին համար»։

***

«Ամեն հայ, եթե միմիայն իր համար ապրելու մասին չմտածեր, մեր աղետների մեծ մասը պակաս կլիներ»:

***

«Իմ կուսակցությունն իմ ազգն է»:

***

«Մարդ կարող է հարյուր տուն ունենալ, բայց միայն մի Օջախ»: 

***

«Գործս կիսատ մնաց…»։

Leave a Comment