Թրամփն իր ամենամյա ուղերձում անդրադարձել է նաև Հայաստան-Ադրբեջան խաղաղությանը և ԱՄՆ միջնորդական ջանքերին․ դեսպան Մկրտչյան

Համաձայն ԱՄՆ Սահմանադրության՝ նախագահը «ժամանակ առ ժամանակ պետք է Կոնգրեսին ներկայացնի երկրի միասնության իրավիճակի մասին տեղեկատվություն», ֆեյսբուքի իր էջում գրել է ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Նարեկ Մկրտչյանը՝ նշելով, որ ԱՄՆ Կոնգրեսի համատեղ նիստում պատիվ է ունեցել ներկա գտնվելու նախագահ Թրամփի ամենամյա Միասնության իրավիճակի մասին ուղերձին:

«Նախագահի ելույթը տևեց մոտ 1 ժամ 48 րոպե՝ դառնալով ԱՄՆ պատմության ամենաերկար այդպիսի ուղերձը:

Նախագահը խոսեց տնտեսության հաջողությունների, արտաքին քաղաքական ձեռքբերումների, ազգային անվտանգության, սահմանների պահպանման ու ապօրինի մուտքերի նվազման, ոլորտային առաջնահերթությունների, ընթացիկ նախաձեռնությունների և ապագայի քաղաքական ծրագրերի մասին:

Նա պետական պարգեւներ հանձնեց օլիմպիական չեմպիոններին և զինվորականներին՝ հայրենիքին մատուցած ծառայությունների համար: Ելույթի ընթացքում նախագահը անդրադարձավ նաեւ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հաստատված խաղաղությանը և ԱՄՆ միջնորդական ջանքերին», — գրել է նա:

Leave a Comment