Ռոբերտ Աբիսողոմոնյանը ՄԱԿ մարդու իրավունքների խորհրդի 61-րդ նստաշրջանի շրջանակներում հանդիպել է Մեգի Ֆինոյի հետ

Փետրվարի 24-ին Ժնևում անցկացվող ՄԱԿ մարդու իրավունքների խորհրդի 61-րդ նստաշրջանի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը հանդիպում է ունեցել Ալբանիայի Եվրոպայի և արտաքին գործերի նախարարի տեղակալ Մեգի Ֆինոյի հետ:  Iravaban.net-ը տեղեկանում է Արտաքին գործերի նախարարությունից։

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել միջազգային կառույցներում Հայաստանի և Ալբանիայի միջև փոխգործակցության շրջանակի ընդլայնման հեռանկարներին: Զրուցակիցները քննարկել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ, այդ թվում՝ Մարդու իրավունքների խորհրդի  շրջանակներում համատեղ աշխատանքների իրականացման հնարավորությունները:

ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանն իր գործընկերոջն է ներկայացրել այս տարի Երևանում անցկացվելիք ՄԱԿ Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովին ընդառաջ իրականացվող աշխատանքները:

Հանդիպմանն անդրադարձ է կատարվել նաև երկու երկրների միջև երկկողմ օրակարգի առաջմղմանն ուղղված քայլերին, այդ թվում՝ քաղաքական երկխոսության խթանման և խորհրդակցությունների ակտիվացման միջոցով:

Leave a Comment