Շատ վատ է, որ մեր երկրում նմանատիպ դեպքեր մեր երկրում դեռ գրանցվում են։ Այս մասին կառավարության նիստից հետո ասել է արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը՝ անդրադառնալով Աջափնյակի կրակոցներին։
«Ամեն դեպքերում՝ հանցավորությունը մի այնպիսի երևույթ է, որը հատուկ է բոլոր ժամանակներին, բոլոր երկրներին և բոլոր մարդկանց »,-ասաց նա՝ ընդգծելով, որ մամուլում կարդացել է, որ անձնական հարաբերությունների, վիճաբանության արդյունք է;
«Անձնական հարաբերությունների միջամտելու իրական հնարավորություն պետությունը չունի։ Ամեն դեպքում՝ գործի քննությունը և բացահայտումը պետք է լինի բարձր արդյունավետությամբ»,-ասաց նա։