Արհեստավարժ թենիսի միութիւնը («Էյ. Թի. Փի.») հրապարակեց այս շաբթուան տղոց թենիսի ընդհանուր դասաւորումը:
Հայազգի թենիսմեն Կարէն Խաչանով մէկ աստիճանով բարելաւեց իր դիրքը եւ այժմ կը գրաւէ 17-րդ դիրքը 2360 կէտերով:
Անցեալ շաբաթ Նետերլանտներու Ռոթերտամ քաղաքին մէջ տեղի ունեցած մրցաշարքին Կարէն Խաչանով հասած էր Բ. հանգրուան:
Դասաւորման պարագլուխի դիրքը կը գրաւէ 22 տարեկան սպանացի Քարըս Ալքարաս, որ 3 հազար կէտերու առաւելութիւն ունի Բ. դիրքը գրաւող իտալացի Եանիք Սինըրի վրայ: Վեթերան սերպ թենիսմեն Նովաք Ճոքովիչ կը գրաւէ երրորդ դիրքը:
Ստորեւ` առաջին 10 թենիսմենները.
| ԿԷՏ | ՏԱՐԵԿԱՆ | |
| 1.- Քարլոս Ալքարաս (Սպանիա) | 13.150 | 22 |
| 2.- Եանիք Սինըր (Իտալիա) | 10.300 | 24 |
| 3.- Նովաք Ճոքովիչ (Սերպիա) | 5.280 | 38 |
| 4.- Ալեքսանտր Զվերեւ (Գերմանիա) | 4.605 | 28 |
| 5.- Լորենցօ Միւզեթի (Իտալիա) | 4.405 | 23 |
| 6.- Ալեքս Տը Մինաոր (Աւստրալիա) | 4.250 | 26 |
| 7.- Ֆելիքս Օժէ-Ալիասիմ (Քանատա) | 4.230 25 | 25 |
| 8.- Թէյլըր Ֆրից (Միացեալ Նահանգներ) | 4.220 | 28 |
| 9.- Պրայըն Շելթըն (Միացեալ Նահանգներ) | 4.050 | 23 |
| 10.- Ալեքսանտր Պուպլիք (Ղազախստան) | 3.405 | 28 |
Աղջկանց Լաւագոյն 10 Թենիսվումըններու Դասաւորում.
| ԿԷՏ | ՏԱՐԵԿԱՆ | |
| 1.- Արինա Սապալենքա (Պիելոռուսիա) | 10.870 | 27 |
| 2.- Իկա Շվիանթեք (Լեհաստան) | 7.803 | 24 |
| 3.- Էլենա Ռիպաքինա (Ղազախստան) | 7.523 | 26 |
| 4.- Քոքօ Կաֆ (Միացեալ Նահանգներ) | 6.423 | 21 |
| 5.- Ճեսիքա Փեկուլա(Միացեալ Նահանգներ) | 5.888 | 31 |
| 6.- Ամանտա Անիսեմովա (Միացեալ Նահանգներ) | 5.690 | 24 |
| 7.- Միրա Անտրէեւա (Ռուսիա) | 4.786 | 18 |
| 8.- Ճասմին Փաոլինի (Իտալիա) | 4.157 | 30 |
| 9.- Էլինա Սվեթոլինա (Ուքրանիա) | 30 | 31 |
| 10.- Վիքթորիա Էմպոքօ (Քանատա) | 3.246 | 19 |