Ռեշտ-Աստարա երկաթուղու շինարարությունը կսկսվի ապրիլին  

Ռուսաստանն ու Իրանն ապրիլի 1-ին կսկսեն Ռեշտ-Աստարա երկաթուղու շինարարությունը․ հայտարարել է Ռուսաստանի էներգետիկայի նախարար Սերգեյ Ցիվիլյովը։

Նա նշել է, որ կողմերին հաջողվել է լուծել նախագծի իրականացումը հետաձգող բոլոր վիճելի հարցերը։ Ըստ Ցիվիլյովի՝ Ռուսաստանն ու Իրանը գործնականում համաձայնության են եկել երկաթուղու կառուցման հետ կապված բոլոր հարցերի շուրջ՝ որպես «Հյուսիս-Հարավ» միջազգային տրանսպորտային միջանցքի մաս՝ ներառյալ հողերի ձեռքբերումը։

«Կողմերը քննարկում են նաև ռուսական ընկերությունների՝ Իրանում արևային և քամու էլեկտրակայանների կառուցման նախագծերին մասնակցելու հեռանկարները»,- հավելել է նա։

Leave a Comment