Ֆուտբոլային աշխարհում չկա մեկ ուրիշը, որը 40 տարեկանում կարող է լինել նրա տեղում․ Վինիսիուսը՝ Մոդրիչի մասին

Մադրիդի «Ռեալի» բրազիլացի հարձակվող Վինիսիուս Ժունիորը ջերմ խոսքերով է անդրադարձել իր նախկին թիմակից, ներկայումս «Միլանի» կազմում հանդես եկող խորվաթ Լուկա Մոդրիչի հասցեին։

​Բրազիլացին հատուկ ընդգծել է 40-ամյա խաղացողի բացառիկ պրոֆեսիոնալիզմն ու ֆուտբոլային երկարակեցությունը․

«Նա գրեթե 41 տարեկան է և ուղղակի ֆենոմեն է։ Միայն նա է ի զորու այդ տարիքում ցուցադրել նման բարձր մակարդակ։ Ֆուտբոլային աշխարհում չկա մեկ ուրիշը, որը 40 տարեկանում կարող է լինել նրա տեղում։ Նա լավագույնն է աշխարհում։

​Անցած մրցաշրջանում նա դեռ «Ռեալում» էր, իսկ հիմա խաղում է «Միլանում»։ Լուկան մեզ շատ բան է սովորեցրել։ Ես շատ եմ կարոտում նրան։ Մոդրիչը տանել չէր կարողանում պարտությունները նույնիսկ մարզումների ժամանակ։ Նա միշտ զայրանում էր, երբ պարտվում էր»,-Վինիսիուսի խոսքերը մեջբերում է Madrid Xtra-ն։

​Ընթացիկ մրցաշրջանում Մոդրիչը «Միլանի» կազմում մասնակցել է 26 հանդիպման` դառնալով 2 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ։

Leave a Comment