Հրավառելիքի խանութում տեղի ունեցած պայթյունի հետևանքով 12 մարդ է զոհվել



Միջազգային


Տասներկու մարդ զոհվել է Հուբեյ նահանգում (կենտրոնական Չինաստան) տեղի ունեցած հրավառելիքի խանութում տեղի ունեցած պայթյունի հետևանքով, հայտնել են տեղական իշխանությունները։

Xinhua գործակալության տվյալներով՝ պայթյունը տեղի է ունեցել Հուբեյ նահանգի Սյանգյան քաղաքի Չժենցզի շրջանում։


Պայթյունի հետևանքով առաջացած հրդեհն ընդգրկել է մոտ 50 քառակուսի մետր տարածք։ Դեպքի վայր են մեկնել փրկարարներ։ Բաց կրակը հաջողվել է մարել։



Դեպքի վայրում հայտնաբերվել են 12 զոհվածների մարմիններ։ Ողբերգության պատճառները պարզվում են։





Leave a Comment