Գլխավոր դատախազությունը հայց է ներկայացրել դատարան, գործով պատասխանող է նաև ՀՀ Կառավարությունը

ՀՀ գլխավոր դատախազությունը 2026 թվականի հունվարի 13-ին  հայցադիմում է ներկայացրել Հակակոռուպցիոն դատարան։Ինչպես Iravaban.net-ը տեղեկանում է Դատալեքս դատական տեղեկատվական համակարգից, հայցադիմումը դատարան է ստացվել հունվարի 26-ին և նույն օրը մակագրվել Հակակոռուպցիոն քաղաքացիական դատարանի դատավոր Լիլի Դրմեյանին։

Ներկայացված հայցապահանջը՝ «Սեյսմակայուն Շինարարության և Կառուցվածքների պահպանման Հայկական Գիտահետազոտական ինստիտուտ» ԲԲԸ և «Ջերմուկ Ինթերնեյշնլ»ՍՊԸ-ի միջև 27.12.2028թ. կնքված անշարժ գույքի առուվաճառքի պայմանագիրն անվավեր ճանաչելու և հետևանքներ կիրառելու պահանջների մասին։

Գործի մանրամասները և հետագա ընթացքը

Հայցադիմումը վարույթ է ընդունվել  փետրվարի 9-ին։

ՀՀ գլխավոր դատախազությունը 23․01․2026 թվականին (հանձնել է փոստային ծառայություն) հայցադիմում է ներկայացրել Հակակոռուպցիոն դատարան, որով պահանջել է անվավեր ճանաչել «Սեյսմակայուն Շինարարության և Կառուցվածների Պահպանման Հայկական Գիտահետազոտական Ինստիտուտ» ԲԲԸ-ի և «Ջերմուկ Ինթերնեյշնլ» ՍՊԸ-ի միջև 27.12.2008 թվականին կնքված անշարժ գույքի առուվաճառքի պայմանագիրը և որպես հետևանք անվավեր ճանաչել «Ջերմուկ Ինթերնեյշնլ» ՍՊ ընկերության անվամբ 08.01.2009 թվականին կատարված սեփականության իրավունքի պետական գրանցումը, որպես հետևանք անվավեր ճանաչել «Ջերմուկ ինթերնեյշնլ» ՍՊ ընկերության և Գագիկ Սանթրոսյանի միջև 29.03.2009 թվականին կնքված անշարժ գույքի առուվաճառքի պայմանագիրը և դրա հիման վրա սեփականության իրավունքի պետական գրանցումը, որպես հետևանք անվավեր ճանաչել Գագիկ Սանթրոսյանի և Թերեզա Սանթրոսյանի միջև 29.04.2014 թվականին կնքված անշարժ գույքի նվիրատվության պայմանագիրը և դրա հիման վրա սեփականության իրավունքի պետական գրանցումը, պարտավորեցնել Վարդան Նահապետի Վարդանյանին գույքը ազատել ապօրինի տիրապետումից, որպես հետևանք անվավեր ճանաչել 16.08.2022 թվականին տրված սեփականության իրավունքի թիվ N վկայագիրը, ժառանգության իրավունքի թիվ N վկայագիրը և վկայագրերի հիման վրա կատարված սեփականության իրավունքի պետական գրանցումը:

Գործի քննության վերաբերյալ այլ մանրամասներ Դատալեքս դատական տեղեկատվական համակարգում դեռևս առկա չեն։

Գործով պատասխանողները

Նշված գործով պատասխանող են հանդիսանում՝

  • ՀՀ կառավարությունը
  • ՀՀ քաղաքաշինության կոմիտեի քաղաքաշինական ծրագրերի փորձագիտական կենտրոն ԲԲԸ
  • Ջերմուկ ինթերնեյշնլ պեպսի-կոլա բոլթեր ՍՊԸ
  • Վարդան Նահապետի Վարդանյան

Leave a Comment