Օրակարգ ձևավորում է ոչ թե ՔՊ-ն, ինչպես պնդել է Սոնիկը, այլ Իլհամը, իսկ Նիկոլն ընդամենը դրա սպասարկուն է



ՔՊ-ական Ղազարյան Սոնիկը, հայտարարելով, թե ՔՊ-ն միակ մրցունակ քաղաքական ուժն է, փորձել է հիմնավորել իր խոսքերը՝ ասելով, թե իրենք են միայն, որ օրակարգ են ձևավորում ու այն սպասարկում. պահանջ կար խաղաղության օրակարգի, հաստատեցին խաղաղություն, առողջության համընդհանուր ապահովագրության ապահովման պահանջ կար, այն գործարկեցին, խոստացել էին կառուցել դպրոցներ և մանկապարտեզներ, անում են: «Իրական Հայաստանի» այն կոնցեպտը, որը ՔՊ-ն է առաջարկում, ըստ Սոնիկի, հիմնված է իրականության վրա և թույլ է տալիս մարդկանց Հայատամում ապրել երջանիկ:

Սոնիկն ակնհայտորեն շփոթել է. Նիկոլը ստեղծել է մի մթնոլորտ, որտեղ իսկապես երջանիկ կարող են ապրել միայն իր նմաններն ու գաղափարակիցները, լամուկներն ու մանկլավիկները: Մարդը, որն իրեն հայ է համարում, չի կարող ներկա իրողությւնների պայմանններում իրեն երջանիկ զգալ անգամ այն դեպքում, եթե չունենա ֆինանսական կամ անձնական խնդիրներ. Հայաստանի կործանմանը տանող պրոցեսը չի կարող որևէ նորմալ մարդու մոտ երջանկության զգացողություն առ բերել:

Ո՞րն է այսպես կոչված իրական Հայաստանը կամ ո՞րն է այն իրականությունը, որում հայտնվել է Հայաստանը: Հայաստանը հայտնվել է մի իրականության մեջ, որը գեներացրել է Նիկոլը՝ բավարարելու սեփական տերերի աշխարհաքաղաքական նկրտումները: Հայաստանը հայտնվել է թուրքական իրականության մեջ, որտեղ ճշմարտության ակունք է հռչակված Իլհամի խոսքը. օրակարգ ձևավորում է ոչ թե ՔՊ-ն, ինչպես պնդել է Սոնիկը, այլ Իլհամը, իսկ Նիկոլն ընդամենը սպասարկում է այդ օրակարգը: Ինչ վերաբերում է խոստումներին, որոնց մասին խոսել է ՔՊ-ականը, ապա նա ակնհայտորեն մոռացել է 2021-ի ՔՊ-ի նախընտրական խոստումների ամբողջ ցանկը, որտեղ խոստացվում էր հետ բերել Շուշին ու Հադրութը, Հայաստանը չմատնել ռազմավարական ջախջախման ու ոչնչացման: Ունենք տրամագծորեն հակառակ արդյունքը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:

Leave a Comment