Մոսկվայում ցավոտ են ընկալել ԱՄՆ-ի հետ Հայաստանի ստորագրած միջուկային էներգետիկայի բնագավառում համագործակցության մասին փաստաթութտը: Ռուսաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան խստորեն քննադատել է այս հարցում ամերիկացիների հետ համագործակցելու Հայաստանի որոշումը: Ինչո՞վ է հիմնավորում իր դժգոհությունը: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը:
«Զախարովայից առաջ, այս թեմայի վերաբերյալ, արտահայտվել էին տարբեր այլ պաշտոնյաներ՝ և՛ արտգործնախարարության, և՛ կառավարության, և՛ նախագահի աշխատակազմի, և՛ պետդումայի, և՛ «Ռոսատոմի» աշխատակիցներ: Օրինակ նախագահի մամլո խոսնակ Դմիտրի Պեսկովն ասել էր, որ Ռուսաստանն ի վիճակի է Հայաստանին առաջարկել շատ ավելի լավ պայմաններ՝ ավելի փոքր գումարով և ավելի լավ որակով: Արտգործնախարարի տեղակալ Միխայիլ Գալուզինն ասել էր, որ ռուսական առաջարկն այլընտրանք չունի՝ հաշվի առնելով տեխնոլոգիաների վստահելիությունը և ֆինանսական գրավչությունը: «Ռոսատոմի»-ի տնօրենն ասել էր, որ պատրաստ են Հայաստանին տրամադրել արտոնյալ ֆինանսական հնարավորություններ: Այս անգամ Մարիա Զախարովան ավելի համապարփակ է արտահայտվել և ավելի խորը գնահատական է տվել այդ ձեռք բերված համաձայնությանը: Նա ընդգծել է, որ թեև Հայաստանը ազատ է այս հարցում գործընկերներ ընտրելու հարցում, բայց Ռուսաստանի համար այդ որոշումը անհասկանալի է, քանի որ, ինչպես ինքն է ձևակերպել, «շատ պղտոր բաներ կան այս գործարքում»: Մասնավորապես, նա պղտոր է համարում այն, որ ԱՄՆ-ն, ինչպես Զախարովան է գնահատում, չունի փորձ մոդուլային ռեակտորներ կառուցելու հարցում և որ այդ փորձն ընդամենը թղթի վրա է»,-ասել է Արտյոմ Երկանյանը:
Հնարավո՞ր են Մոսկվայի կողմից խիստ քայլեր, որոնք ըստ էության պատժամիջոցներ են լինելու: Արդյո՞ք կապ ունի այս ամենի հետ այն, որ «Ռոսատոմի» հետ համատեղ կառավարվող Մեծամորի ատոմակայանի շահագործումը շուտով ժամանակավորապես կդադարեցվի՝ աննախադեպ երկար ժամկետով:
Մանրամասները՝ ամբողջական հարցազրույցում: