Հայկական լեռնաշխարհի ամենահայտնի երկու լեռները՝ Արարատն ու Արագածը, երբեք այսքան հաճախ չէին հայտնվել քաղաքական բանավեճերում: Այդ թեմայի մասին ակտիվ նոր խոսակցություն սկսվեց, երբ վարչապետը դրան անդրադարձավ իր ճեպազրույցում, իսկ Հայաստանի երկրորդ նախագահը ասուլիս տվեց հենց Արարատի պատկերի ներքո:
Արդյո՞ք սա պատմության քաղաքականացում է, թե՞ փորձ՝ սահմանազատելու պատմության հիշողությունն ու փաստացի պետությունը։
Այս ու այլ հարցերի շուրջ բանավիճել են Ազգային անվտանգություն կուսակցության նախագահ, քաղաքական գործիչ Գառնիկ Իսագուլյանը ու Ամերիկյան հայկական ազգային անվտանգության ինստիտուտի փոխնախագահ, քաղաքական վերլուծաբան Ապպո Չափարյանը:
Մանրամասները՝ տեսանյութում: