Վերաքննիչ դատարանը Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի նկատմամբ տնային կալանք է կիրառել

Վերաքննիչ դատարանը որոշում է կայացրել Հայ Առաքելական եկեղեցու Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի նկատմամբ կիրառված խափանման միջոցը փոխել՝ կալանքի փոխարեն սահմանելով տնային կալանք։

Հիշեցնենք, որ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին դատապարտել էր 2 տարվա ազատազրկման։

Նրա նկատմամբ քրեական հետապնդում էր հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 422-րդ հոդվածի 2-րդ մասով՝ իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն, ինքնիշխանությունից հրաժարվելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերի համար։ Արքեպիսկոպոսը կալանավորված էր 2025 թվականի հունիսի 28-ից։

 

 

Leave a Comment