Iravaban.net-ը ուսումնասիրել է Իրավական ակտերի հրապարակման միասնական հարթակում հանրային քննարկման դրված օրենքի նախագիծը, որը սահմանում է Փրկարարական ծառայողին ներկայացվող ֆիզիկական պատրաստականության և առողջական վիճակի հետ կապված պահանջները։ Նախագիծը հանրային քննարկման է դրվել Ներքին գործերի նախարարության կողմից։
- Իրավականակտի ընդունման անհրաժեշտությունը
«Փրկարարական ծառայողին ներկայացվող ֆիզիկական պատրաստականության և առողջական վիճակի հետ կապված պահանջները սահմանելու մասին» ՀՀ ներքին գործերի նախարարի հրամանի նախագծի (այսուհետ՝ Նախագիծ) ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է ՀՀ վարչապետի 2025 թվականի դեկտեմբերի 11-ի «Ոստիկանության բարեվարքության և կարգապահական կանոնագիրք» օրենքի և հարակից օրենքների կիրարկումն ապահովող միջոցառումների ցանկը հաստատելու մասին» թիվ 1150-Ա որոշման 1-ին կետի 4-րդ ենթակետով հաստատված հավելված N 4-ի 2-րդ կետի կատարման անհրաժեշտությամբ։
«Փրկարար ծառայության մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» 2025 թվականի հոկտեմբերի 2-ի ՀՕ-319-Ն օրենքում կատարված լրացման արդյունքում փրկարարական ծառայողին ներկայացվող ֆիզիկական պատրաստականության և առողջական վիճակի հետ կապված պահանջները սահմանում է Լիազոր մարմնի ղեկավարը։
- Ընթացիկ իրավիճակը և խնդիրները
Գործող օրենսդրությամբ փրկարարական ծառայողին ներկայացվող ֆիզիկական պատրաստականության և առողջական վիճակի հետ կապված պահանջների սահմանման համար բացակայում էր լիազորող նորմը։
- Կարգավորման նպատակը և բնույթը
Նախագծով սահմանվում են փրկարարական ծառայողին ներկայացվող ֆիզիկական պատրաստականության և առողջական վիճակի հետ կապված պահանջները, ինչն անհրաժեշտ նախապայման է փրկարարական ծառայության անցնող քաղաքացիների, ինչպես նաև գործող փրկարարական ծառայողների համար՝ փրկարարական ծառայության կազմակերպման գործընթացի ապահովման նպատակով։
Փրկարարական ծառայողի առողջական վիճակի հետ կապված պահանջներ
- Փրկարարական ծառայողը կամ փրկարարական ծառայության անցնելու համար դիմած քաղաքացին առողջության մասին եզրակացություն տվող, Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության համապատասխան ստորաբաժանումում ըստ ներկայացված փաստաթղթերի անցնում է առողջական վիճակի գնահատում՝ սույն հավելվածով սահմանված` փրկարարական ծառայողի առողջական վիճակի հետ կապված պահանջներին համապատասխան:
- Փրկարարական ծառայողին կամ փրկարարական ծառայության անցնելու համար դիմած քաղաքացուն առողջության մասին եզրակացություն տալու համար առողջական վիճակի գնահատման ժամանակ սույն հավելվածով սահմանված՝ փրկարարական ծառայողի առողջական վիճակի հետ կապված պահանջների կիրարկման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության տնօրեն – ներքին գործերի նախարարի տեղակալը` համաձայնեցնելով Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության հետ:
Առողջական վիճակի հետ կապված պահանջները առավել մանրամասն որոշման նախագծով։
Փրկարարական ծառայողին ներկայացվող ֆիզիկական պատրաստականության պահանջներ
- Փրկարարական ծառայողներին, ըստ տարիքային խմբերի, ներկայացվում են ֆիզիկական պատրաստականության հետևյալ պահանջները՝
- արական սեռի ծառայողներ՝
| Հ/հ | Վարժության անվանումը | Վարժության կատարման պայմանները (կարգը) | Գնահատականը (միավոր) | Տարիքային խմբերը | ||||||
| 1-ին խումբ (24 տարեկան և ցածր) | 2-րդ խումբ (25-29 տարեկան) | 3-րդ խումբ (30-34 տարեկան) | 4-րդ խումբ (35-39 տարեկան) | 5-րդ խումբ (40-44 տարեկան) | 6-րդ խումբ (45-49 տարեկան) | 7-րդ խումբ (50 տարեկան և բարձր) | ||||
| Նորմատիվ 1 |
50 տարեկանները և բարձր տարիք ունեցողները նորմատիվներ չեն հանձնում |
|||||||||
| 1. | Վազք՝ 100 մետր (վայրկյան) | Անցկացվում է մարզադաշտի վազքուղում կամ ամեն տեսակի ծածկույթով հարթ տարածքում | բավարար/3 | 15.50 | 16.00 | 16.50 | 17.00 | 17.50 | 18.00 | |
| լավ/4 | 15.00 | 15.50 | 16.00 | 16.50 | 17.00 | 17.50 | ||||
| գերազանց/5 | 14.50 | 15.00 | 15.50 | 16.00 | 16.50 | 17.00 | ||||
| Նորմատիվ 2 | ||||||||||
| 2. | Ձգումներ՝ պտտաձողի վրա (անգամ) | Կատարվում է պտտաձողից ուղիղ ձեռքերով կախված վիճակում: Ձգվելիս ծնոտը պետք է անցկացնել պտտաձողից վեր | բավարար/3 | 8 | 7 | 6 | 5 | – | – | |
| լավ/4 | 10 | 9 | 8 | 6 | – | – | ||||
| գերազանց/5 | 14 | 12 | 10 | 8 | – | – | ||||
| Սեղմումներ՝
հենում՝ պառկած (անգամ) |
Ձեռքի ծալում և ուղղում, հենում պառկած դրությունից | բավարար/3 | – | – | – | – | 16 | 14 | ||
| լավ/4 | – | – | – | – | 20 | 18 | ||||
| գերազանց/5 | – | – | – | – | 24 | 22 | ||||
| Նորմատիվ 3 | ||||||||||
| 3. | Վազք՝ 1000 մետր (րոպե, վայրկյան) | Անցկացվում է ցանկացած տեղանքում ընդհանուր կամ առանձին՝ մեկնարկից | բավարար/3 | 4.10.0 | 4.20.0 | 4.30.0 | 4.40.0 | 4.50.0 | 5.00.0 | |
| լավ/4 | 3.50.0 | 4.00.0 | 4.10.0 | 4.20.0 | 4.35.0 | 4.50.0 | ||||
| գերազանց/5 | 3.30.0 | 3.40.0 | 3.50.0 | 4.00.0 | 4.20.0 | 4.40.0 | ||||
| Նորմատիվ 4 | ||||||||||
| 4. | Տեղից հեռացատկ (մետր) | Կատարվում է տեղից երկու ոտքի միաժամանակյա
հրումով: Անցկացվում է ամեն տեսակի ծածկույթով հարթ տարածքում |
բավարար/3 | 2.20 | 2.10 | 2.00 | 1.90 | 1.80 | 1.60 | |
| լավ/4 | 2.50 | 2.40 | 2.30 | 2.20 | 2.10 | 1.90 | ||||
| գերազանց/5 | 2.80 | 2.70 | 2.60 | 2.50 | 2.40 | 2.20 | ||||
| Նորմատիվ 5 | ||||||||||
| 5. | Ռոմբերգի դիրք (վայրկյան) | Կանգնելով ցանկացած ոտքի վրա, ազատ ոտքի կրունկը դնել մյուս ոտքի ծնկին, ձեռքերից մեկը պարզել առաջ մյուսը վեր, որից հետո փակել աչքերը | բավարար/3 | 12 | 11 | 10 | 9 | 8 | 7 | |
| լավ/4 | 20 | 18 | 16 | 14 | 12 | 10 | ||||
| գերազանց/5 | 30 | 28 | 26 | 24 | 22 | 20 | ||||
| Նորմատիվ 6 | ||||||||||
| 6. | Լող՝ 100 մետր (րոպե, վայրկյան) | Կատարվում է ցանկացած լողաձևով:
Անցկացվում է լողավազաններում կամ հատուկ կահավորված ջրավազաններում |
բավարար/3 | 2.05.0 | 2.10.0 | 2.20.0 | 2.30.0 | 2.50.0 | 3.10.0 | |
| լավ/4 | 2.00.0 | 2.05.0 | 2.15.0 | 2.20.0 | 2.30.0 | 2.40.0 | ||||
| գերազանց/5 | 1.50.0 | 2.00.0 | 2.05.0 | 2.15.0 | 2.10.0 | 2.30.0 | ||||
| Նորմատիվ 7 | ||||||||||
| 7. | Լող՝ սուզում որոնումով 3-4մ (մանեկենի դուրս բերում) (րոպե, վայրկյան) | Կատարվում է ցանկացած լողաձևով, 10մ լողալուց հետո հատակից դուրս է բերվում սուզված մանեկենը և տեղափոխում ելման կետ:
Անցկացվում է լողավազաններում կամ հատուկ կահավորված ջրավազաններում |
բավարար/3 | 3.10.0 | 3.15.0 | 3.20.0 | 3.30.0 | 3.40.0 | 3.50.0 | |
| լավ/4 | 3.00.0 | 3.10.0 | 3.20.0 | 3.25.0 | 3.35.0 | 3.45.0 | ||||
| գերազանց/5 | 2.50.0 | 3.00.0 | 3.10.0 | 3.20.0 | 3.30.0 | 3.40.0 | ||||
- իգական սեռի ծառայողներ՝
| Հ/հ | Վարժության անվանումը | Վարժության կատարման պայմանները (կարգը) | Գնահատականը (միավոր) | Տարիքային խմբերը | |||||
| 1-ին խումբ (24 տարեկան և ցածր) | 2-րդ խումբ (25-29 տարեկան) | 3-րդ խումբ (30-34 տարեկան) | 4-րդ խումբ (35-39 տարեկան) | 5-րդ խումբ (40 տարեկան և բարձր) | |||||
| Նորմատիվ 1 |
40 տարեկանները և բարձր տարիք ունեցողները նորմատիվներ չեն հանձնում |
||||||||
| 1. | Վազք՝ 100 մետր (վայրկյան) | Անցկացվում է մարզադաշտի | բավարար/3 | 18.50 | 19.00 | – | – | ||
| լավ/4 | 18.00 | 18.50 | – | – | |||||
| գերազանց/5 | 17.50 | 18.00 | – | – | |||||
| Վազք՝ 60 մետր (վայրկյան) | Անցկացվում է մարզադաշտի վազքուղում կամ ամեն տեսակի ծածկույթով հարթ տարածքում | բավարար/3 | – | – | 12.00 | 13.00 | |||
| լավ/4 | – | – | 11.00 | 12.00 | |||||
| գերազանց/5 | – | – | 10.00 | 11.00 | |||||
| Նորմատիվ 2 | |||||||||
| 2. | Սեղմումներ՝ հենում-պառկած (անգամ) | Ձեռքի ծալում և ուղղում, հենում պառկած դրությունից | բավարար/3 | 10 | 9 | 8 | 7 | ||
| լավ/4 | 14 | 13 | 12 | 11 | |||||
| գերազանց/5 | 15 | 14 | 13 | 12 | |||||
| Նորմատիվ 3 | |||||||||
| 3. | Մարմնի բարձրացում մեջքի վրա պառկած (անգամ) | Ելման դիրք՝ ձեռքերը ծոծրակին միացրած, ոտքերը՝ ծնկերը 90° ծալված, և ուսերը ՝ սեղմված հատակին: Կատարվում է արմունկների դիպչում ազդրերին՝ վերադառնալով ելման դիրք | բավարար/3 | 20
|
19
|
18
|
17
|
||
| լավ/4 | 25
|
23
|
22
|
21
|
|||||
| գերազանց/5 | 30 | 27 | 25 | 24 | |||||
| Նորմատիվ 4 | |||||||||
| 4. | Տեղից հեռացատկ (մետր) | Կատարվում է տեղից երկու ոտքի միաժամանակյա
հրումով: Անցկացվում է ամեն տեսակի ծածկույթով հարթ տարածքում |
բավարար/3 | 1.50 | 1.40 | 1.30 | 1.20 | ||
| լավ/4 | 1.80 | 1.60 | 1.50 | 1.40 | |||||
| գերազանց/5 | 2.00 | 1.90 | 1.80 | 1.70 | |||||
| Նորմատիվ 5 | |||||||||
| 5. | Ռոմբերգի դիրք (վայրկյան) | Կանգնելով ցանկացած ոտքի վրա, ազատ ոտքի կրունկը դնել մյուս ոտքի ծնկին, ձեռքերից մեկը պարզել առաջ մյուսը վեր, որից հետո փակել աչքերը | բավարար/3 | 10 | 9 | 8 | 7 | ||
| լավ/4 | 18 | 16 | 14 | 12 | |||||
| գերազանց/5 | 28 | 26 | 24 | 22 | |||||
| Նորմատիվ 6 | |||||||||
| 6. | Լող՝ 100 մետր (րոպե, վայրկյան) | Կատարվում է ցանկացած լողաձևով:
Անցկացվում է լողավազաններում կամ հատուկ կահավորված ջրավազաններում |
բավարար/3 | 2.10.0 | 2.15.0 | 2.25.0 | 2.35.0 | ||
| լավ/4 | 2.05.0 | 2.10.0 | 2.20.0 | 2.30.0 | |||||
| գերազանց/5 | 1.55.0 | 2.05.0 | 2.10.0 | 2.25.0 | |||||
| Նորմատիվ 7 | |||||||||
| 7. | Լող՝ սուզում որոնումով 3-
4մ (մանեկենի դուրս բերում) (րոպե, վայրկյան) |
Կատարվում է ցանկացած լողաձևով, 10մ լողալուց հետո հատակից դուրս է բերվում սուզված մանեկենը և տեղափոխում ելման կետ:
Անցկացվում է լողավազաններում կամ հատուկ կահավորված ջրավազաններում |
բավարար/3 | 3.05.0 | 3.15.0 | 3.25.0 | 3.35.0 | ||
| լավ/4 | 3.00.0 | 3.10.0 | 3.20.0 | 3.30.0 | |||||
| գերազանց/5 | 2.55.0 | 3.05 | 3.15.0 | 3.25.0 | |||||
2․ Նորմատիվների թեթևացում՝ հաշվի առնելով ծառայողի, սեփական քաշի և տեղանքի առանձնահատկությունները
| Հ/հ | Վարժության անվանումը | Վարժության կատարման պայմանները (կարգը) | Արական սեռի 90-կգ-ից և իգական սեռի 70 կգ-ից բարձր քաշ ունեցողներ | Ծովի մակերեվույթից 1500 մետր և ավելի բարձրություններում |
| Նորմատիվ 1 | ||||
| 1. | Ձգումներ՝ պտտաձողի վրա (անգամ) | Կատարվում է պտտաձողից ուղիղ ձեռքերով կախված վիճակում: Ձգվելիս ծնոտը պետք է անցկացնել պտտաձողից վեր | -1 | -1 |
| Նորմատիվ 2 | ||||
| 2. | Սեղմումներ՝
հենում՝ պառկած (անգամ) |
Ձեռքի ծալում և ուղղում, հենում պառկած դրությունից | -1 | -1 |
| Նորմատիվ 3 | ||||
| 3. | Վազք՝ 100 մետր (վայրկյան) | Անցկացվում է մարզադաշտի վազքուղում կամ ամեն տեսակի ծածկույթով հարթ տարածքում | +2 | +1 |
| Նորմատիվ 4 | ||||
| 4. | Ռոմբերգի դիրք (վայրկյան) | Կանգնելով ցանկացած ոտքի վրա, ազատ ոտքի կրունկը դնել մյուս ոտքի ծնկին, ձեռքերից մեկը պարզել առաջ մյուսը վեր, որից հետո փակել աչքերը | -2 | -2 |
| Նորմատիվ 5 | ||||
| 5. | Վազք՝ 1000 մետր (վայրկյան) | Անցկացվում է ցանկացած տեղանքում ընդհանուր կամ առանձին՝ մեկնարկից | +10 | +10 |
| Նորմատիվ 6 | ||||
| 6. | Լող՝ 100 մետր (վայրկյան) | Կատարվում է ցանկացած լողաձևով:
Անցկացվում է լողավազաններում կամ հատուկ կահավորված ջրավազաններում |
+10 | +10 |
| Նորմատիվ 7 | ||||
| 7. | Լող՝ սուզում որոնումով 3-4մ (մանեկենի դուրս բերում) (վայրկյան) | Կատարվում է ցանկացած լողաձևով, 10մ լողալուց հետո հատակից դուրս է բերվում սուզված մանեկենը և տեղափոխում ելման կետ:
Անցկացվում է լողավազաններում կամ հատուկ կահավորված ջրավազաններում |
+10 | +10 |
- Ֆիզիկականպատրաստականության նորմատիվները թույլատրվում է հանձնել սպորտային համազգեստով և մարզական կոշիկով:
- Հինգ վարժությունից թույլատրվում է անբավարար գնահատական ստանալ միայն մեկից և այդ վարժության համար հաշվարկվում է 2 միավոր:
- Մասնակցինհնարավորություն է տրվում վարժությունը կատարել 2-րդ անգամ:
- Փրկարարականծառայողները ֆիզիկական պատրաստականությունից հանձնում են ստուգարք սույն հավելվածի համապատասխան աղյուսակում նշված 5 նորմատիվներից (բացի լողի նորմատիվից):
- Լողի նորմատիվըհանձնում են միայն Փրկարար ծառայության ջրափրկարարները (ջրասուզակները) և ջրափրկարարի (ջրասուզակների), որոնք բացի լողի նորմատիվից հանձնում են ստուգարք՝ ձգումներ պտտաձողի վրա, տեղից հեռացատկ և ռոմբերգի դիրք:
- Փրկարարական ծառայողի տարիքային խմբերի ֆիզիկական նորմատիվները փոփոխվում են, ելնելով ծառայողի սեփական քաշի և տեղանքի առանձնահատկություններից, համաձայն հավելվածի 2-րդ կետի:
- Ստուգարքը գնահատվում է՝ 23 և բարձր միավորի դեպքում՝ 5 (գերազանց), 18-22 միավորի դեպքում՝ 4 (լավ), 14-17 միավորի դեպքում՝ 3 (բավարար), 13 և ցածր միավորի դեպքում ՝ 2 (անբավարար):