Ուկրաինայի հետ խաղաղության համաձայնագրի շուրջ առաջընթաց կա՝ չնայած Մեծ Բրիտանիայից և Եվրոպայից «պատերազմ հրահրողներին»․ Դմիտրիև

Ուկրաինայի հետ խաղաղության համաձայնագրի շուրջ առաջընթաց կա՝ չնայած Մեծ Բրիտանիայից և Եվրոպայից «պատերազմ հրահրողներին», Աբու Դաբիի բանակցություններն ամփոփելով՝ ասել է ՌԴ նախագահի հատուկ ներկայացուցիչ Կիրիլ Դմիտրիևը։

Հիշեցնենք, որ Ուկրաինան և Ռուսաստանը Աբու Դաբիում սկսել են ԱՄՆ-ի միջնորդությամբ ընթացող բանակցությունների երկրորդ օրը՝ քննարկելու պատերազմի ավարտի ուղիները, Reuters-ի փոխանցմամբ՝ հայտարարել է ուկրաինացի գլխավոր բանակցող Ռուստեմ Ումերովը։

Leave a Comment