Փետրվար 04,2026 23:40
«Մեր ձևով» ժողովրդական շարժման անդամ Արեգա Հովսեփանը տեսաուղերձով դիմել է ՀՀ ՄԻՊ Անահիտ Մանասյանի։
«Տիկի՛ն Մանասյան, մի՛ մոռացեք, որ Դուք ոչ թե Նիկոլ Փաշինյանի և փոքրիկ խմբակի իրավունքների պաշտպանն եք, այլ Հայաստանի Հանրապետության բոլոր քաղաքացիների։
Այսօր Հայաստանում կան բազմաթիվ հրատապ խնդիրներ, որոնք անհանգստացնում են թե՛ կանանց, թե՛ տղամարդկանց։ Զբաղվե՛ք դրանցով։
Օրինակ՝ երբ պետական բյուջեի հաշվին Փաշինյանի դստերը սպասարկում է 27 հազար դոլար արժողությամբ մեքենա, իսկ Հայաստանում երեխաների շրջանում աղքատությունը կազմում է 37 տոկոս, Դուք լուռ եք։
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: