Վստահ քայլերով գնում ենք դեպի հաղթանակ։ Սա է նաև պատճառը, որ Փաշինյանը սրում է մեր դեմ անձնական թիրախավորումը. Նարեկ Կարապետյան

«Մեր ձեւով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը գրում է.

«Սա այսօր ստացած հարցումների վերջնարդյունքներն են։ Հարցումը կատարել է EMPIRICA, և հարցը եղել է, թե ում կընտրեիք, եթե ընտրությունը լիներ այս երկու գործիչների միջև:

Վստահ քայլերով գնում ենք դեպի հաղթանակ։ Սա է նաև պատճառը, որ Փաշինյանը սրում է մեր դեմ անձնական թիրախավորումը։

Սակայն փոքր առավելությամբ հաղթանակը բավարար չէ։ Մենք պետք է խորհրդարանում ունենանք բացարձակ մեծամասնություն։ Մեծ փոփոխություններ կատարելու համար անհրաժեշտ է մեծ և ուժեղ քաղաքական ուժ։

Որպեսզի կարողանանք բիզնեսների համար սահմանել զրոյական հարկ, ստեղծել 300,000 նոր աշխատատեղ և իրական տնտեսական վերափոխում իրականացնել, մեզ անհրաժեշտ է իրական իշխանություն և լայն աջակցություն։

Դրա համար դիմում եմ ձեզ. շարունակե՛ք տարածել մեր տեսլականը։ Խոսեք մարդկանց հետ։ Մենք գնում ենք դեպի մեծ հաղթանակ, և դրա համար կարևոր է մեզնից յուրաքանչյուրը»:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a Comment