Հայաստանին ֆուտբոլի ընտրանին ընկերական խաղ կունենա ԱՄԷ-ի հավաքականի հետ

Հայաստանի ֆուտբոլի ազգային ընտրանին մարտ ամսին ևս մեկ ընկերական հանդիպում կանցկացնի, հայտնում են ՀՀ ֆուտբոլի ֆեդերացիայից:

«Հայաստանի ազգային հավաքականն ընկերական հանդիպում կանցկացնի Արաբական Միացյալ Էմիրությունների ազգային ընտրանու հետ: Խաղը կկայանա մարտի 26-ին Աբու Դաբիում»,– նշված է Ֆեդերացիայի տարածած հաղորդագրության մեջ։

Ազգային թիմը մարտի 29-ին ևս մեկ ընկերական հանդիպում կանցկացնի՝ մրցելով Բելառուսի հետ:

Leave a Comment