
Պերուի նախկին արտգործնախարար Ավգուստո Բլաքեր Միլլերը, որը ձերբակալվել էր դեկտեմբերին Բրազիլիայում, մահացել է Ռիո դե Ժանեյրոյի բանտային հիվանդանոցում անցյալ ամսվա վերջին:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Reuters-ը՝ հղում անելով նահանգի բանտային վարչության հայտարարությանը:
80-ամյա Միլլերը մահացել է հունվարի 23-ին բանտային հիվանդանոցում սրտի կանգից:
Միլլերը, որը 1990-ականներին պաշտոնավարել է նախկին նախագահ Ալբերտո Ֆուջիմորիի օրոք, փախուստի մեջ էր ալբանական դատարանի կողմից նրան խարդախության գործով դատապարտելուց հետո: Նա հետախուզվում էր Ինտերպոլի կողմից: