Երբ է այս ամենը վերջանալու․ «Կարճ ասած»

Մի քանի օր առաջ Արարատ Միրզոյանը եվրոպական ամբիոնից ասում էր, թե իրենք հակաեկեղեցական արշավ չեն անում, էդ հոգևորականներն էին ուզում զավթել իշխանությունը։ Օրեր անց իշխանությունը բեմադրում է եկեղեցու դեմ հերթական շոուն։ Այսպես, քանի որ իշխանությունը ճնշումներ է անում եկեղեցու վրա, եպիսկոպոսաց ժողովը որոշվել է գումարել Ավստրիայում, փետրվարի 16–19–ը։ Որպեսզի խափանի եպիսկոպոսաց ժողովը, քանի որ այնտեղ կարող է որոշումներ կայացվեն, որը Նիկոլի սրտով չէ, Փաշինյանը արգելում է այս պահին 6 եպիսկոպոսի ելքը երկրից՝ Մակար, Հովնան, Նաթան, Հայկազուն, Մուշեղ և Վահան սրբազաններինը։ Քննչական կոմիտեն քրգործ է հարուցել եկեղեցու դեմ՝ նիկոլական տերտեր Արման Սարոյանին կարգալույծ անելու առիթով։ Չմոռանանք, որ Արշակ, Միքայել, Բագրատ, Մկրտիչ սրբազաններն էլ կանաքի տակ  են։ Այսինքն, մեր երկրում շուտով քաղբանտարկյալ ու քաղհալածյալ հոգևորականների թիվը կգերազանցի աշխարհականների թվին։

Մինչ այժմ ժողովրդի համար անհասկանալի է մնում՝ ինչու է իշխանությունը անում բան, որը իր շահերից չի բխում, քվե բերող չէ, ավելին՝ վանումէ  ընտրողին։ Եթե հիմա դուրս գանք եկեղեցու թեմայից, մտնենք այլ ոլորտ, կտեսնենք նույն բանը՝ ամեն տեղ էլ պատերազմ են տվել, խառնել են իրար ու պարտվել։ Որ ասում ենք քանդել են, ախար իրոք քանդել են։ Ամենուր կառավարման ճգնաժամ է, քաոսային իրավիճակ։ Կրթությունը վերցնենք․ երկու օր առաջ «անգլերեն» առարկայի միասնական քննության թեստային երկու տարբերակները եղել են խոտան։ Այս կրթության նախարարի օրոք՝ մի քանի առարկաներից դասագրքեր չեն տպվում, դասագրքերը տում են, պարզվում է՝ Մաշտոցի մասին ինֆոն բացակայում է, QR կոդ է, Հայոց պատմության դասագրքում խեղափյուրված փաստեր են։ Այսքանով հանդերձ՝ ունենք նախարարը, որը 7 կամ մինչև 9 մլն դրամ պարգևատրվել է։ Էդ պարգևատրումն էլ երևի տպագրական սխալի արդյունք։

Մի 9 միլիոն էլ ստացել է պարգևավճար պաշտպանության նախարարը, որը ընդամենը մի քանի օր առաջ վերացրեց գնդերեցների ինստիտուտը, քանի որ, ինչպես գրում են, նրանց չկարողացավ դարձնել նիկոլական։ Քանի որ չեն կարողանում նրանց իրենց կողմը տանել, ուրեմն կլուծարեն։ Բանակն էլ էդ տրամաբանությամբ քանդվեց, գտան նիկոլական հրամանատարների ու քանդեցին։ Մինչև 9 մլն դրամով պարգևատրված պաշտպանության նախարարը մի քանի տարի է՝ անգամ զինվորական համազգեստի հարց չի կարողանում լուծել։

Օդերևութաբաններն ասել են, որ սպասվում է ձյուն․ ինչ է դա նշանակում․ նշանակում է՝ քաոս հանրապետության ճանապարհներին և ողբերգություն՝ Երևանում․ չմաքրած փողոցներ, սառացկալումներ, վթարներ և աղ ու ավազով բեռնված ու պարապ կանգնած ավտոմեքենա՝ Ավինյանենց առանձնատան մոտ։ Երևանում 70 հարկանի շենքի մասին խոսացող Ավինյանը մի փողոց մաքրել չի կարողանում։ Ամառը հրդեհներ են, ճգնաժամ է, ձմեռը ձյուն է՝ ճգնաժամ է, անձրև է գալիս՝ ճգնաժամ է, օդի աղտոտվածությունը տարին 12 ամիս կրիտիկական վիճակում է․ սա արդարանում է՝ դե աշխարհագրական դիրքի պատճառով է։ Իրենցից առաջ աշխարհագրական դիրք չկար։ Երևանի քաղաքապետը պոռոտախոսում է, օդի մաքրման հույսը քամին է։

Չեն հասկանում խդնդիրների էությունը, ծավալը, կարգավորման ձևը, պրոբլեմներ է, որ ստեղծում են, ինչ-որ մի հարց էլ լուծում են էնքան մեծ աղմուկով, որ թվում է՝ համաշխարհային բան են արել։ Հայաստան է ներմուծվում տասնյակ հազարավոր ապրանքատեսակներ․ նախկինույմ ե՞րբ եք տեսել նախարարը էկոնոմիկայի նախարարը ամեն բերվող ապրանքի հետ սելֆի անի։ Ահա Ադրբեջանից բենզին ենք բերում, ահա երկրորդ խմբաքանակը, ահա երրորդը, այսքան ռեգուլյար, այսքան պրեմիում, շաքար ենք ուզում բերել, ցորեն ենք տարանցիկ բերում և այլն։ Ահա Լարսով անցավ 10 ֆուռ, ահա ևս երկու ֆուռ անցավ։ Վիճծառայության գործն է անում։ Կարո՞ղ եք ասել ե՞րբ է վերջին տարիներին Հայաստանի գյուղատնտեսությունը զարգացում ունեցել․ ոլորտի պատասխանատու նախարարը միլիոններ է պարգևատրվում։

Մասնագետները, աշակերտները, ծնողները դժգոհ են կրթությունից, բայց դժգոհ են նաև ՊՆ-ի կառավարումից, նաև՝ գյուղատնտեսության ու ընդհանրապես՝ տնտեսության ոլորտի կառավարումից, դժգոհ ենք նաև առոջղապահությունից ու մյուս ոլորտներից։ Ինքս 7 տեղ զանգել եմ, որից 5-ը՝ նախարարություն, ընդամենը իմանալու համար, թե հանրությանը շատ հետաքրքրող մեկ հիվանդություն ներառվա՞ծ է պետական ապահովագրական ծրագրում, թե չէ․ որովհետև հանրությանը իրազեկելը փնթի ձևով է արվել։ Ճոխ պարգևատրված նախարարին տեսնում ես Փաշինյանի թմբուկի տակ պարելիս։

Սրանց արված ամեն փոփոխություն ընդունվում է սվիններով․ որովհետև ամեն ինչ անում են մեկը մեկից վատ։ Այ մենակ հարստանալը, բյուջեն իրար մեջ բաժանելն է, որ անում են փայլուն, արագ կողմնորոշվելով։ Ասում են մեզ 7-9 մլն դրամ պարգևատրվել ենք, թե չէ կգնանք մասնավոր ոլորտ․ էդ ո՞ր մասնավորն է, որ տեսել է ձեր ինքնադրսևորումը պետականում ու ձեզ կընդունի անգամ ամենացածր աշխատանքում։ Երկիրը սարքել են փորձադաշտ։ Մարդամեկն ասում է՝ չենք դադարել խնդիրներին առերեսվել, խնդիրների հետևից գնալ, փորձեր անել, այդ թվում սխալվել, այդ թվում ձախողվել։ Հիմա էլ ասում է՝ համընդհանուր ապահովագրություն ենք մտցրել և ընկնելու ենք անխուսափելիորեն, ուղղակի պետք է էնպես անենք, որ ջարդուփշուր չլինենք։ Այո, ձախողվել եք ինչքան տեղ ունեիք, սխալվել եք ուժերի ներածին չափով, դրա համար էլ ջարդուփշուր եք արել պետությունը՝ իր բոլոր ինստիտուտներով։

Մեր երկրում կառավարումը մեկ մարդ իր ձեռքն է վերցրել․ այն էլ այնպիսի մեկը, որն ունի միջակ գիտելիքներ․ ամեն ինչ ինքն է որոշում ու հրահանգում․ եթե Նիկոլը բան է ասում որևէ ոլորտի վերաբերյալ, ու այդ ոլորտի ղեկավարը հասկանում է, որ դա անընդունելի է, սխալ է, սուտ է, մեկ է՝ ո՛չ հակաճառում է, ո՛չ էլ իրավունքը ունի։ Ու դա իր միջակից ցածր գիտելիքներով առավարում է մի ամբողջ երկիր՝ 3 մլն բնակչությամբ։ Երբ նման ցածր գիտելիք ունեցող մեկը վարչապեռտ է, դատավոր է, դատախազ է, քաղաքապետ է, մարզպետ է, ֆինանսիստ է, շինարար է, բժիշկ է, ուսուցիչ և նաև մի քանի հարյուր այլ բան, մեր իրավիճակը դառնում է այսպիսին։ Սրա համար էլ բազմաթիվ իկորուստներով եկել հասել ենք էս օրվան՝ նոր կորուստների առաջ։ Ու մի ձախողում փակում է մեկ այլ ձախողմամբ, մեկ այլ աբսուրդով։ Ազգային աղետ են սրանք, ժողովուրդ ջան։

Կառավարության նիստերից հետո ճեպազրույց է տալիս ամեն անգամ, քեզ ստիպելով լսում-լսում ես կոպեկի արժեք չունեցող խոսքեր ու հասկանում ես, որ ընդամենը ունեցել ես ժամանակի կորուստ, ուղեղդ վիրավորվել է նման ցածրակարգ ելույթից։

Կարճ ասած՝ այս ամենը, ժողովուրդ ջան, իրեն-իրեն չի եղել, եղել է կոնկրետ մարդկանց մեղքով, կոնկրետ որոշումների, գործողությունների ու անգործության արդյունքում։ Մենք վճարում ենք սրանց սխալ գործունեության գինը։ Դրանք երկիր են արժեցել, կյանքեր են արժեցել։ Ու իրենք սպառնում են էլի սխալներ անել․ ասում է՝ քանի իշխանություն ունենք, ոնց ուզում ենք կանենք, ոնց ուզում ենք մեր մոտեցումները կփոխենք, խոստացածները չենք անի։

Հենց սա էլ, իմ կարծիքով բնութագրում է որպես քաղաքական մահ․ խոսում է, բայց ոչ ոք լուրջ չի վերաբերում, բոլորը սպասում են՝ երբ է վերջանալու այս ամենը: Ժողովուրդ ջան, հասկանում եմ, որ արդեն դժվար եք դիմանում, բայց վերջացնելու իրավունքը ձերն է ու՝ ընդամենը 4 ամսից։

 

Սևակ Հակոբյան

Leave a Comment