
«Միասնության թևեր» քաղաքական նախաձեռնության ղեկավար Արման Թաթոյանը տեսանյութ է հրապարակել և գրել․
«Մարզերում մեր ժողովրդի հետ հանդիպումներն ուժ են տալիս, ավելի ենք համոզվում, որ ճիշտ ճանապարհին ենք: Մեր ժողովուրդն իրոք իմաստուն է և ամեն ինչ հասկանում է:
Մենք ամեն ինչ անելու ենք, որ վերականգնենք մարդկանց հավատը, հավատը մեր իսկ ուժերի նկատմամբ, որ այսքան տարի վատնվել է»,- գրել է նա: