Կազմվելու է shortlist, յուրաքնաչյուր մարզից ընտրվելու են 10 լավագույն ուսանողները․ «Մեր ձևով»-ի անդամ

«Մեր ձևով» շարժման անդամ Գոհար Ղումաշյանը գրում է

«3 օր՝ 3 հարց

«Հայաստանի 100 լավագույն ուսանողները» մրցույթի հայտադիմումների ընդունումը կավարտվի 3 օրից։ 100-ավոր ուսանողներ Հայաստանի տարբեր մարզերից մասնակցում են մրցույթին, և դա ուրախացնում է։
Սիրելի ուսանողներ, ստանում եմ ձեր նամակները, և առանձնացրել եմ ևս 3 հաճախ տրվող հարց, որոնց կպատասխանեմ այս ձևաչափով։

1ՄՈԳ-ի այս տարվա ցուցանիշը հաստատող փաստաթուղթ դեռ չեն տրամադրել, ի՞նչ անել։
Կցել նախորդ կիսամյակի ցուցանիշը մինչ պատրաստ կլինի նոր փաստաթուղթը։

2Անվճար սովորող ուսանողները կարող են մասնակցել։
Ոչ, մրցույթի նպատակը ուսանողի 1 տարվա ուսման վճարը տրամադրելն է։

3Ինչպե՞ս են ընտրվելու հաղթողները։

Փետրվարի 1-ից հայտադիմումների ընդունումը դադարեցվելու է։

Մասնագիտական խումբը ուսումնասիրելու է հայտադիմումները, վերլուծելով ՄՈԳ-ը, մոտիվացիոն նամակները և այլ փաստաթղթեր։

Կազմվելու է shortlist, յուրաքնաչյուր մարզից ընտրվելու են լավագույն 10 ուսանողները։

Լավագույն 100 ուսանողների ցանկը կհրապարակենք փետրվարի 15-ին, հաղթող ուսանողները կստանան անձնական նամակներ։

Նման մրցույթները շարունակական են լինելու։ Հետևեք իմ և Սարգիս Կարապետյանի էջին, որպեսզի տեղեկացված լինեք»։

Leave a Comment