Հունվար 29,2026 21:35
ՀՅԴ բյուրոյի անդամ Լիլիթ Գալստյանը ֆեյսբուքյան էջում հայտնում է.
«Միացյալ նահանգներ այցիս շրջանակներում, Հայ Դատի ԱՄՆ Արևմտյան շրջանի գործակցությամբ կարևոր հանդիպում եմ ունեցել կոնգրեսականներ Ջուդի Չուի և Լաուրա Ֆրիդմանի հետ։
Հիմնականում երկու կարևոր շեշտադրումների շուրջ է եղել մեր քննարկումը և ամերիկյան կողմի հնարավոր աջակցությունը․ Բաքվում պահվող Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության և մյուս գերիների վերադարձի հարց և Հայ Առաքաելական եկեղեցու դեմ հարձակումներ։
Հանդիպումները շահեկան էին և առարկայական»։
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:
Մեկնաբանություններ (0)