Լիլիթ Գալստյանը կոնգրեսականներ Ջուդի Չուի և Լաուրա Ֆրիդմանի հետ քննարկել է Բաքվում պահվող Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության և մյուս գերիների վերադարձի հարցը և Հայ Առաքաելական եկեղեցու դեմ հարձակումները

Հունվար 29,2026 21:35

ՀՅԴ բյուրոյի անդամ Լիլիթ Գալստյանը ֆեյսբուքյան էջում հայտնում է.

«Միացյալ նահանգներ այցիս շրջանակներում, Հայ Դատի ԱՄՆ Արևմտյան շրջանի գործակցությամբ կարևոր հանդիպում եմ ունեցել կոնգրեսականներ Ջուդի Չուի և Լաուրա Ֆրիդմանի հետ։

Հիմնականում երկու կարևոր շեշտադրումների շուրջ է եղել մեր քննարկումը և ամերիկյան կողմի հնարավոր աջակցությունը․ Բաքվում պահվող Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության և մյուս գերիների վերադարձի հարց և Հայ Առաքաելական եկեղեցու դեմ հարձակումներ։

Հանդիպումները շահեկան էին և առարկայական»։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Leave a Comment