Այսօր Վրաստանում մեկ շնչի hաշվով քաղաքական բանտարկյալներն ավելի շատ են, քան Ռուսաստանում։ Հարավային Կովկասում ընթացող զարգացումներին նվիրված պանելային քննարկման ժամանակ այս մասին ասել է տարածաշրջանային փորձագետ Մեդեա Թուրաշվիլին։
Թուրաշվիլիի գնահատմամբ՝ 2023-ից ի վեր վրացական կառավարությունը «ձեւավորում է ռուսական ոճին համապատասխանող օրենսդրություն՝ քաղաքացիական հասարակությանը եւ անկախ մեդիային արգելափակելու համար»։
Վրացի փորձագետի խոսքով՝ իշխանությունների նկատմամբ վստահությունը կոլապսի է ենթարկվել։ «Քաղաքացիները շարունակում են պետությունն ընդունել ոչ որպես իրավունքների չեզոք երաշխավոր կամ ծառայություններ տրամադրող, այլ որպես կուսակցական գործիք, որը ծառայում է քաղաքական էլիտաներին եւ իրենց ցանցերին», – մեկնաբանել է Թուրաշվիլին։
Քննարկումը՝ ստորեւ։
Արսեն ԱՅՎԱԶՅԱՆ
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: