Երևանի «Փյունիկը» մեկ օրում երկու ստուգողական հանդիպում է անցկացրել՝ լատվիական և արաբական թիմերի հետ։
Օրվա առաջին խաղում երևանյան ակումբն ուժերը չափել է Լատվիայի չեմպիոն «Ռիգայի» հետ։ Հանդիպումն ավարտվել է ոչ-ոքի՝ 1։1 հաշվով։ «Փյունիկի» կազմում իր նորամուտը գոլով է նշել Մոմո Յանսանեն։
Երեկոյան կայացած երկրորդ խաղում Արտակ Օսեյանի թիմը մրցել է ԱՄԷ-ի Առաջին դիվիզիոնը ներկայացնող «Ալ Իթիֆակի» հետ։ Հայկական ակումբը հաղթանակ է տոնել նվազագույն հաշվով։ Գոլի հեղինակ է դարձել Ֆիլիպե Ալմեյդան։
Իդեպ մրցակցի կազմում հանդես էր գալիս իտալացի հայտնի հարձակվող Մարիո Բալոտելին։