Հունվար 26,2026 22:22
Հունվարի 26-ին, ժամը 14:45-ին, Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աշտարակ քաղաքի մեծ կամրջի վրա այրվում է բեռնատար։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ Երևան-Գյումրի ավտոճանապարհի 20-րդ կմ-ին այրվում է «MAN» մակնիշի բեռնատարի խցիկը. տուժածներ չկան։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 15:02-ին, մարվել՝ 15:35-ին։ Այրվել է բեռնատարի խցիկը։
ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայություն
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: