Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը հանձնարարել է արտգործնախարար Պետեր Սիյարտոյին կանչել Ուկրաինայի դեսպանին Արտաքին գործերի նախարարություն՝ ի պատասխան Կիևի կողմից Բուդապեշտի հասցեին ուղղված սպառնալիքների։
«Սա պատասխան է Ուկրաինայի կողմից Հունգարիայի և կառավարության հասցեին ուղղված սպառնալիքներին։ Մենք չենք կարող թույլ տալ որևէ մեկին վտանգել Հունգարիայի ինքնիշխանությունը կամ Հունգարիայի ընտրությունների ազնվությունը։ Հետևաբար, այսօր ես հանձնարարել եմ արտգործնախարար Պետեր Սիյարտոյին կանչել Հունգարիայում Ուկրաինայի դեսպանին Արտաքին գործերի նախարարություն», – ասվում է Օրբանի Facebook-ի էջում։