«Նոան» հաղթել է «Լեխին»

Հայաստանի չեմպիոն «Նոան» ուսումնամարզական հավաքի շրջանակներում ընկերական հանդիպում է անցկացրել Պոզնանի «Լեխի» հետ։

Խաղն ավարտվել է Սանդրո Պերկովիչի թիմի հաղթանակով՝ 1-0։ Երկրորդ խաղակեսի ավելացված րոպեին գոլով աչքի է ընկել Հելդեր Ֆերեյրան։

«Նոայի» հաջորդ ընկերական հանդիպումը կկայանա հունվարի 31-ին, իսկ մրցակիցը կլինի Մոսկվայի «Լոկոմոտիվը»։

Leave a Comment