
«Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանի՝ Պետրոս Ղազարյանին տված հարցազրույցից PARA TV-ին մի քանի դրվագ է ներկայացրել։
Հայ ժողովրդի ռեսուրսը օգտագործելու մեծ պոտենցիալ ունենք։
Բացի Ռուսաստանում ունեցած ներդրումներից` ՀՀ-ի ամենամեծ ներդրողն է Սամվել Կարապետյանը։ ՀՀ-ի շահերը նրա համար առաջնային են։
ՀՀ-ի հետ կապված մեր քաղաքականությունը չունի որևէ երկրի հակաքաղաքականության ուղղություն, միայն հայկական շահերով է հիմնված, այդ իսկ պատճառով մենք չունենք մտավախություն որևէ երկրում ունենալ որևէ խնդիր, բայց անգամ խնդիրների պարագայում էլ Սամվել Կարապետյանը բազմիցս ցույց է տվել, որ տնտեսական շահույթն իր համար շատ տեղերում երկրորդական է եղել՝ իր անձնական համոզմունքներից ելնելով։ Դա մենք տեսանք այս տարվա հունիսին, երբ նա եկեղեցու պաշտպանության համար դեմ ելավ գործող իշխանությանը և դրան հաջորդեցին ՀԷՑ-ի հայտնի դեպքերը։
Ջերմուկի դեպքերից հետո հայ հասարակության մեջ կա կասկած՝ ՀԱՊԿ-ի առաքելության հետ կապված։ Կարծում եմ, որ ՀՀ-ի նոր առաջնորդը պետք է վերահաստատի հարաբերությունները տարածաշրջանային դաշնակիցների հետ, բայց նաև լուծի հայ ժողովրդի համար կարևոր հարց, որը բաց է մնացել։
ՀՀ տարածքային ամբողջականությունը ԱՄՆ-ի շահերից էլ բխում, Իրանի էլ, Ռուսաստանի էլ, նաև Չինաստանի շահերից է բխում, հնարավոր է աշխատել, որպեսզի TRIPP-ի դեպքում ունենանք կոնսենսուս։
Երաշխավորի մի քանի օրինակ ունենք՝ վերջերս Սիրիայի քրդերի օրինակը, Աֆղանստանի օրինակը։ Մեզ պետք է մեկից ավելի երաշխավոր։
Խաղաղության պայմանագիրը ստորագրելի է, մեր նպատակն է հասնել ՀՀ-ի համար տարածաշրջանային խաղաղ համակեցության՝ մի քանի տարբերությամբ․ մենք պետք է աշխատենք այն ուղղությամբ, որպեսզի թույլ չտանք մեր հարևան երկրներին ժաղավրդագրական վտանգ ներկայացնել ՀՀ-ի համար, թույլ չտանք ադրբեջանական արհեստական համայնք ձևավորել ՀՀ-ում և դա պգտագործել որպես գործիք ՀՀ-ի դեմ։ Մենք պետք է աշխատենք, որպեսզի պայմանագիրը չլինի թղթի կտոր, այլ լինի երաշխավորված ուժերի կողմից։
TRIPP-ը և Խաղաղության պայմանագիրը մենք նույն ձևաչափի մեջ ենք դիտարկում։ Առանց միջազգային երաշխավորների մեծ խնդիր կառաջանա։
Կարծում եմ՝ տարածաշրջանում ԱՄՆ-ի մասնակցությունից հետո մեր հին, դասական դաշնակիցները հետաքրքրությունը կպահպանեն տարածաշրջանի հանդեպ և կերաշխավորեն, սակայն մենք էլի պետք է փնտրենք երաշխավորներ։
ՔՊ-ի դեպքում էլ, եթե լինեն քաղբանտարկյալներ, հնարավոր է նրանցից շատերի գրավը մենք մուծենք, բացի ղեկավարից։
Մեր երկրին պետք է նոր ղեկավար, նոր ազգանուն, նոր ձեռագիր։
Այս պահին մեր երկրի հիմնական խնդիրը տնտեսությունն է։
ՀՀ-ի տնտեսությունը ռուս-իրանական պատերազմ ժամանակ շատ լավ վիճակում էր․ հայկական բյուջե եկան միլիարդավոր դոլարներ, բայց որտե՞ղ ծախսվեցին։
Եթե այս իշխանությունը այդքան վարկ չվերցներ, մենք հնարավորություն կունենայինք թոշակը կրկնապատկել։
Փաշինյանի ժամանակ արդյունաբերության մասը համարյա 9-10 տոկոսով իջել է, իսկ գյուղատնտեսությունը 10 տոկոս անկում է ապրել։
Այս իշխանությունը սպառնում է ոչ միայն տնտեսական առումով․ մենք զգում ենք նաև ազգային ինքնագիտակցության խնդիր։
Բանակում չեմ ծառայել, բայց ՔՊ-ի ղեկավարը՝ մեր երկրի վարչապետը, նույնպես չի ծառայել բանակում։