Այլևս պարտավորված չեմ մտածել խաղաղության մասին, քանի որ ինձ ինձ չեք շնորհել Նոբելյան մրցանակը․ Թրամփը՝ Նորվեգիայի վարչապետին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ այլևս պարտավորված չի զգում մտածել աշխարհում խաղաղության մասին, քանի որ իրեն չեն շնորհել Խաղաղության նոբելյան մրցանակ․ ասված է Սպիտակ տան ղեկավարի՝ Նորվեգիայի վարչապետ Յոնաս Գար Ստյորեն ուղղված նամակում։

«Հաշվի առնելով, որ ձեր երկիրը որոշել է չշնորհել ինձ Խաղաղության նոբելյան մրցանակը ութից ավելի պատերազմներ կանխելու համար ես այլևս պարտավորված չեմ զգում մտածել բացառապես խաղաղության մասին, <…> և այժմ կարող եմ մտածել այն մասին, թե ինչն է լավ և ճիշտ Ամերիկայի Միացյալ Նահանգների համար», – նշված է հատվածում, որը X սոցիալական ցանցում հրապարակել է PBS լրագրող Նիք Շիֆրինը։

Թրամփը նաև կասկածի տակ է դրել Գրենլանդիային տիրապետելու Դանիայի իրավունքը, քանի որ Կոպենհագենը «չի կարող պաշտպանել կղզին Ռուսաստանից և Չինաստանից»․ նա կարծում է, որ ՆԱՏՕ-ին ավելին է տվել, քան որևէ մեկը, և պահանջել, որ դաշինքը ինչ-որ բան անի Միացյալ Նահանգների համար։

Leave a Comment