Թույլ տվեք օրվա թրենդին միանալ Սերժ Սարգսյանի ղեկավարած Հայաստանի և այսօրվա Հայաստանի տարբերությունները մատնանշող այս քարտեզը հրապարակելով. Հենրիխ Դանիելյան

ՀՀԿ ԵԿ ղեկավար Հենրիխ Դանիելյանը գրել է. «Թույլ տվեք օրվա թրենդին միանալ ոչ թե իմ 2016-ի և 2026-ի լուսանկարներով, այլ Սերժ Սարգսյանի ղեկավարած Հայաստանի և այսօրվա Հայաստանի տարբերությունները մատնանշող այս քարտեզը հրապարակելով՝ որպես «մինչև և հետո»։

2016-ին Արցախը հայկական էր։

Հայաստանը ուներ մարտունակ բանակ և ուժեղ դիվանագիտություն։

Հայոց բանակը Սերժ Սարգսյանի գլխավորությամբ հաղթել էր թշնամուն (իհարկե անգամ դրանից շատերը դժգոհ էին)։

Հ.Գ.

2016-ին ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի Հայաստանը տարածաշրջանի համար ոչ թե «խաչմերուկ» էր, այլ գործոն։

Ոչ թե աշխարհաքաղաքական իրադարձությունների դիտորդ, այլ՝ մասնակից»։

Leave a Comment