
ԱՄՆ իշխանությունները քննարկում են Գազայի համար արդեն ստեղծված խաղաղության խորհրդի անալոգը ձևավորելու հնարավորությունը՝ Ուկրաինայում պատերազմը դադարեցնելու վերաբերյալ ապագա համաձայնագրի իրականացումը վերահսկելու համար։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին գրում է Financial Times-ը՝ հղում անելով իր աղբյուրներին։
Պարբերականի ուկրաինացի զրուցակցի խոսքով՝ նման կառույցի ստեղծումը նախատեսված է Դոնալդ Թրամփի նախագահությամբ մշակված և 20 կետից բաղկացած խաղաղության ծրագրի նախագծով։
Ըստ հրապարակման՝ առաջարկվող խորհրդի կազմում կարող են ընդգրկվել Ուկրաինայի, եվրոպական երկրների, ՆԱՏՕ-ի և Ռուսաստանի ներկայացուցիչները։ Խորհրդի հիմնական առաքելությունը կլինի խաղաղության ծրագրի իրականացման վերահսկումն ու դրա պահպանման երաշխավորումը։
Financial Times-ի աղբյուրների փոխանցմամբ՝ Գազայի համար արդեն ձևավորված խաղաղության խորհուրդը, որի կազմը հայտարարվել էր հունվարի 16-ին, կարող է ապագայում ներգրավվել նաև այլ հակամարտությունների կարգավորման գործընթացներում։