Սամվել Հարությունյանը ֆիզիկայի միջազգային օլիմպիադայում բրոնզե մեդալ է նվաճել

17-ամյա Սամվել Հարությունյանը ֆիզիկայի միջազգային օլիմպիադայում բրոնզե մեդալ է նվաճել, հայտնում է «Սյունիք Նյուզ»-ը։

Նշվում է, որ Հարությունյանը սովորում է Քվանտ վարժարանում և աչքի է ընկնում իր բարձր ինտելեկտով ու վերլուծական մտածողությամբ։ «Նա ոչ միայն տեխնոլոգիական ոլորտում է ինքնուս ձևով խորացրել իր գիտելիքները, այլև մշտապես մասնակցում է հանրապետական և միջազգային օլիմպիադաների՝ գրեթե միշտ վերադառնալով տուն մեդալներով և պատվավոր արդյունքներով»,-ասվում է հաղորդագրության մեջ։

Հունվարի 10–15-ը Ղազախստանի Ալմաթի քաղաքում կայացած Ժաուտիկովյան միջազգային օլիմպիադային մասնակցել են 16 երկրների շուրջ 60 թիմեր և անկախ մասնակիցներ՝ ընդհանուր առմամբ մոտ 700 աշակերտ։

Leave a Comment