ԵՄ արտաքին գործերի նախարարները կքննարկեն Իրանի դեմ հնարավոր նոր պատժամիջոցները հունվարի 29-ին Բրյուսելում կայանալիք պաշտոնական հանդիպման ժամանակ՝ երկրում տեղի ունեցող բողոքի ցույցերի ֆոնին, հաղորդում է Politico-ն՝ հղում անելով ԵՄ դիվանագետներին։
Երկուշաբթի օրը ԵՄ արտաքին ծառայության խոսնակ Անվար ալ-Անունին Բրյուսելում կայացած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է, որ ԵՄ-ն քննարկում է ԻՀՊԿ-ն ահաբեկչական կազմակերպությունների ցանկում ներառելու հարցը և նաև պատրաստում է նոր պատժամիջոցներ Իրանի դեմ։
«ԵՄ արտաքին գործերի նախարարները կքննարկեն Իրանի դեմ նոր պատժամիջոցների փաթեթը», – ասվում է հրապարակման մեջ։