Իգդիրում սկսել են պատրաստվել հայ-թուրքական սահմանի բացմանը

Region Monitor . Իգդիրի Առևտրաարդյունաբերական պալատի նախագահ Քամիլ Արսլանը նշել է, որ սահմանային անցակետի բացումը դրական մթնոլորտ կստեղծի տարբեր ոլորտներում՝ տնտեսությունից մինչև զբոսաշրջություն՝ շեշտելով, որ յուրաքանչյուր նոր բացված սահման տեղի արտադրողների և առևտրականների համար նշանակում է նոր շուկա, աշխատատեղեր և հզոր տնտեսական ապագա։

Ըստ Արլսանի՝ այս համատեքստում Իգդիրում արդեն մեկնարկել են ենթակառուցվածքների ամրապնդման աշխատանքները։ Զարգացման գործակալությունների հետ համագործակցությամբ հայտեր են ներկայացվել երեք նոր չորսաստղանի հյուրանոցային նախագծերի իրականացման համար, իսկ քաղաքի ողջ տարածքում սկսվել է արդիականացման գործընթաց՝ Հայաստան այցելող երրորդ երկրների քաղաքացիներին Իգդիրում լավագույնս հյուրընկալելու նպատակով։ Առևտրի պալատը կոնկրետ քայլեր է ձեռնարկում նաև բիզնեսներին նոր գործընթացին հարմարեցնելու ուղղությամբ. խանութներում պատրաստվում են տեղադրել ռուսերեն, անգլերեն և պարսկերեն լեզուներով «Բարի գալուստ» գրություններ, իսկ սպասարկման ոլորտի աշխատակիցների համար անցկացվում են հատուկ դասընթացներ՝ հյուրերին դիմավորելու և բարեհամբույր առևտրի մշակույթ ձևավորելու ուղղությամբ

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a Comment