Իրանի հարցերով փորձագետ Վլադիմիր Սաժինը կարծում է, որ «Թրամփի երթուղին» լուրջ սպառնալիք է Իրանի համար։
«Եթե նախագիծն իրականացվի, Անկարայի և Միացյալ Նահանգների դիրքերը տարածաշրջանում կամրապնդվեն։ Թեհրանը կարծում է, որ դա կարող է հանգեցնել ամերիկյան զորքերի տեղակայմանը»,- նշել է վերլուծաբանն Известия-ի հետ զրույցում։
ՌԴ Միջազգային քաղաքական և տնտեսական ռազմավարությունների ինստիտուտի տնօրեն Ելենա Պանինան կարծում է, որ այս նախագիծը զգալի առավելություններ է առաջարկում Միացյալ Նահանգներին։
«Սա կտրում է Ռուսաստանին և Իրանին տարածաշրջանային ազդեցությունից, նախապատրաստում է ամբողջ Անդրկովկասի (և հետագայում՝ Կենտրոնական Ասիայի) հնարավոր վերակողմնորոշմանը դեպի Արևմուտք, սկսում է ամբողջ տարածաշրջանային ենթակառուցվածքի «մեղմ օկուպացիա», տեղակայում է կիսառազմական ստորաբաժանումներ՝ «ամերիկյան ընկերությունների շահերը պաշտպանելու» համար և այլն»,- կարծում է քաղաքագետը։
Նրա խոսքով՝ Միացյալ Նահանգները հասնում է մի քանի նպատակների։
«Նրանք կտրում են Ռուսաստանին Անդրկովկասից՝ վերացնելով նրա ազդեցությունը Հայաստանում, ուժեղացնելով Ադրբեջանը և ներդնելով ամերիկյան ենթակառուցվածքներ։ Նրանք շրջափակում են Իրանը և ստեղծում Չինաստանի դեմ միջնորդ ենթակառուցվածքներ։ ԱՄՆ գործողությունները Կովկասում օբյեկտիվորեն Ռուսաստանին, Չինաստանին և Իրանին մղում են ավելի սերտ համագործակցության՝ սպառնալիքին հակազդելու համար», – եզրափակել է փորձագետը։