Բարձր լարվածության պայմաններում՝ Իսրայելն ու Իրանը գաղտնի կերպով համաձայնել են չհարձակվել միմյանց վրա․ WP

Իրանն ու Իսրայելը Ռուսաստանի միջնորդությամբ համաձայնել են չհարձակվել միմյանց վրա․ գրել է The Washington Post-ը։

Ըստ կայքի աղբյուրների՝ 2025 թվականի դեկտեմբերի վերջին երկու կողմերը Ռուսաստանի միջոցով հաղորդագրություններ են փոխանակել, որոնցում նշվում է, որ մտադիր չեն միմյանց հարվածել։ Սա տեղի է ունեցել այն ժամանակ, երբ Իսրայելը պատրաստվում էր լայնածավալ ռազմական արշավ սկսել Լիբանանում «Հեզբոլլահի» դեմ։

Երկու աղբյուրներ WP-ին հայտնել են, որ Իրանը դրականորեն է արձագանքել Իսրայելի առաջարկին։ Սակայն Թեհրանը շարունակում է զգուշավոր լինել, քանի որ Իսրայելի հավաստիացումները բաց են թողնում ԱՄՆ-ի կողմից Իրանին հարվածներ հասցնելու հնարավորությունն իսրայելական զինվորականների հետ համակարգված։

Այնուամենայնիվ, դեռևս պարզ չէ, թե արդյոք Իսրայելի և Իրանի վերաբերմունքն իրենց ոչ պաշտոնական համաձայնագրերի նկատմամբ փոխվել է իրանական քաղաքներում բողոքի ցույցերի ֆոնին։ Նաև պարզ չէ՝  արդյո՞ք Իսրայելը կարող է հրաժարվել համաձայնագրից և միանալ ԱՄՆ-ի կողմից Իրանին հնարավոր հարվածներին։

Միևնույն ժամանակ՝ անանուն իսրայելցի պաշտոնյան հաստատել է, որ «Հեզբոլլահի» դեմ գործողությունը մնում է օրակարգում՝ անկախ Իրանի հետ իրավիճակի զարգացումներից։ 

Leave a Comment