Նման փոխշահավետ և պետական շահը լիարժեք պաշտպանող պայմանագիր Հայաստանը երբևէ չի ունեցել․ ո՛չ երկաթուղու հանձնման, ոչ օդանավակայանի, ո՛չ «Վեոլիա»-ի, ո՛չ «Գազպրոմ Արմենիա»-ի, ո՛չ էլ ՀԷՑ-ի դեպքում. Սիսակ Գաբրիելյան

ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի անդամ Սիսակ Գաբրիելյանի ֆեյսբուքյան գրառումը

Նման փոխշահավետ և պետական շահը լիարժեք պաշտպանող պայմանագիր Հայաստանը երբևէ չի ունեցել․ ո՛չ երկաթուղու հանձնման, ոչ օդանավակայանի, ո՛չ «Վեոլիա»-ի, ո՛չ «Գազպրոմ Արմենիա»-ի, ո՛չ էլ ՀԷՑ-ի դեպքում։

Չնայած չարախոսությունների, կեղծ ու մանիպուլացիոն մեկնաբանությունների, Հայաստանն այս ճանապարհին ամբողջությամբ կպահպանի իր իրավազորությունը և կիրականացնի մաքսային, սահմանապահ և միգրացիոն բոլոր գործառույթները։ Այդ գործունեությունից բխող հարկերն ու տուրքերն ամբողջությամբ (100%) կմուտքագրվեն ՀՀ պետական բյուջե։

Բացի այդ, ստեղծվելիք հայ-ամերիկյան ընկերությունը գործելու է Հայաստանի Հանրապետության օրենքներով, հարյուր տոկոսով վճարելու է օրենքով սահմանված բոլոր հարկերը, տուրքերը, շահութահարկը և այլն։ Ու նաև, իմ կարծիքով ամենակարևորը, Հայաստանն առաջիկա 49 տարիներին, կունենա նաև 26 տոկոս բաժնեմաս այդ ընկերության շահույթից: Մնացած բաժնեմասերը չեն կարող օտարվել այլ անձանց առանց ՀՀ կառավարության համաձայնության: Այ հենց սա է, որ նախկինում երբևէ չի եղել ստրատեգիական որևէ ենթակառուցվածքի դեպքում:

Այսպիսով, Հայաստանը լինելու է ոչ միայն վերահսկող պետություն, այլ նաև տնտեսական գործընկեր և ուղիղ շահառու, ինչը որակապես նոր մոտեցում է:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a Comment