Հիվանդությունների ցանկի փոփոխությունը քաղաական որևէ կոմպոնենտ չի պարունակել․ Սուրեն Պապիկյան

Կառավարությունը փոփոխություններ է կատարել  «Զինվորական ծառայության համար քաղաքացու կամ զինծառայողի պիտանիության աստիճանը որոշող հիվանդությունների ցանկը, ինչպես նաև քաղաքացու կամ զինծառայողի առողջական վիճակին հակացուցված զինվորական ծառայության պայմանները սահմանելու մասին» 2018 թ. ապրիլի 12-ի որոշման մեջ:  Համապատասխան որոշումը հավանության է արժանացել կառավարության դեկտեմբերի 25-ի նիստում։

2025 թվականի ամփոփիչ ասուլիսին անդրադառնալով փոփոխությանը, Iravaban.net-ի հարցին ի պատասխան, թե ի՞նչ սկզբունքների հիման վրա է փոփոխվել ցանկը, նախարար Սուրեն Պապիկյանը նշեց, որ հիվանդությունների ցանկի փոփոխությունը քաղաական որևէ կոմպոնենտ չի պարունակել, այլ եղել է մասնագիտական քննարկման արդյունք։ Նշեց նաև, որ այս փոփոխությունը հնարավորություն կտա, օրինակ սպորտսմեններին, ծառայություն իրականացնել ֆիզիկական տվյալներին ավելի համապատասխան պայմաններում; Մանրամասները տեսանյութում։

Leave a Comment