ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կոչ է արել իրանցիներին շարունակել բողոքի ցույցերը՝ հայտարարելով, որ «օգնությունը ճանապարհին է», հայտնում է Reuters-ը։
«Իրանցի հայրենասերներ, շարունակեք բողոքել՝ գրավեք ձեր շենքերը։ Օգնությունը ճանապարհին է», – գրել է Թրամփը սոցիալական ցանցերում՝ հավելելով, որ չեղարկել է իրանցի պաշտոնյաների հետ բոլոր հանդիպումները մինչև ցուցարարների «անիմաստ սպանությունների» դադարեցումը։
«ՌԻԱ Նովոստի»-ի հաղորդմամբ՝ Թրամփը հայտարարել էր, որ ԱՄՆ քաղաքացիներն ու դաշնակիցները պետք է լքեն Իրանը։
Axios-ը, հղում անելով աղբյուրներին, հայտնել է, որ Թրամփի հատուկ ներկայացաուցիչ Սթիվեն Ուիտկոֆը շաբաթավերջին գաղտնի հանդիպում է ունեցել Իրանի նախկին թագաժառանգ Ռեզա Փահլավիի հետ՝ երկրում բողոքի ցույցերը քննարկելու համար։ Հրատարակությունը նշում է, որ սա իրանական ընդդիմության ներկայացուցչի և Թրամփի վարչակազմի միջև առաջին բարձր մակարդակի հանդիպումն է Իրանում բողոքի ցույցերի սկսվելուց ի վեր։
Իրանում ցույցերն սկսվել էին դեկտեմբերի վերջին՝ երկրում տիրող ծանր տնտեսական իրավիճակի պատճառով։ Թրամփը հայտարարել էր Իրանի հետ առևտուրը շարունակող երկրների արտադրանքի նկատմամբ 25% ներկրման մաքսատուրք սահմանելու մասին։ Նա նաև հավանական էր համարել հետագա ռազմական քայլերը՝ ի պատասխան Թեհրանի գործողությունների։
