Սպարապետ Վազգեն Սարգսյանի հոր մահը նույն հարկի տակ է հավաքել նախկին և ներկա իշխանավորներին

Հունվար 13,2026 20:44

@ArmeniaSputnik Սպարապետ Վազգեն Սարգսյանի հոր մահը նույն հարկի տակ է հավաքել նախկին և ներկա իշխանավորներին, Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ–ին ու նրան հեռացնելու արշավ սկսած ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին։

Կադրերում երևում է` ինչպես է Զավեն Սարգսյանի որդին` Արամ Սարգսյանը, մոտենում կաթողիկոսին ու խոնարհվելով` համբուրում նրա աջը։

Այնուհետև Ամենայն հայոց կաթողիկոսն ու նրան ուղեկցող հոգևորակաները հնչեցնում են տերունական աղոթքն ու հոգեհանգստի կարգ կատարում։

Այդ ընթացքում եկեղեցի է մտնում նաև ՀՀ 3–րդ նախագահ Սերժ Սարգսյանը թիմակիցների հետ։

Հոգեհանգստի արարողությունը տեղի է ունենում Արարատի մարզի Արարատ գյուղի Սուրբ Հակոբ եկեղեցում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a Comment