Հայ-իրանական անցակետում Իրանից եկողների հոսքի նկատելի ավելացում չկա. Մեղրիի համայնքապետ

Իրանում վերջին իրադարձությունների ֆոնին հայ-իրանական անցակետում արտառոց իրավիճակ չկա, հանդարտ է՝ «Ռադիոլուր»-ին ասել է Մեղրիի համայնքապետ Խաչիկ Անդրեասյանը։

Սովորական աշխատանքային ռեժիմ է, Իրանից եկողների հոսքի նկատելի ավելացում կամ կուտակումներ չկան․ «Սահմանային անցակետը, մաքսային ծառայությունն ու համայնքային կառույցները շարունակում են գործել իրենց բնականոն ռեժիմով»։

Հնարավոր արտակարգ իրավիճակների դեպքում աշխատանքների վերակազմակերպման մասով որևէ հատուկ քայլ չի ձեռնարկվել․ քաղաքապետն ասել է՝ նման հրահանգ չի եղել ո՛չ մարզպետարանից, ո՛չ այլ կառույցներից։

Միևնույն ժամանակ Խաչիկ Անդրեասյանն ընդգծել է՝ հարկ եղած դեպքում Մեղրիի հյուրանոցները կարող են ընդունել Իրանից եկողներին։

Leave a Comment