Ուկրաինայի խորհրդարանը հավանություն է տվել պաշտպանության նախարարի պաշտոնանկությանը

Բաժանորդագրվել

Դենիս Շմիգալը պաշտպանության նախարարի պաշտոնում աշխատեց մոտ կես տարի։

ԵՐԵՎԱՆ, 13 հունվարի – Sputnik. Ուկրաինայի Գերագույն ռադան կողմ է քվեարկել պաշտպանության նախարար Դենիս Շմիգալի պաշտոնանկությանը։ Որոշման ընդունմանը կողմ է քվեարկել 265 պատգամավոր։ Ձեռնպահ են մնացել «Եվրոպական համերաշխություն» խմբակցությունը և «Ձայն»-ի անդամների մի մասը։

Պաշտպանության նախարար Դենիս Շմիգալի և առաջին փոխվարչապետ-թվային տրանսֆորմացիայի նախարար Միխայիլ Ֆյոդորովի հրաժարականի դիմումները խորհրդարան էին մուտքագրվել հունվարի 9-ին:

ԱՄՆ–ն այս պահին Ուկրաինային ՆԱՏՕ-ում չի տեսնում. Զելենսկի

Շմիգալը պաշտպանության նախարար էր նշանակվել 2025 թվականի հուլիսին։

Նախագահ Վլադիմիր Զելենսկին ակնկալում է, որ խորհրդարանը կընդունի Շմիգալի թեկնածությունը փոխվարչապետի և էներգետիկայի նախարարի պաշտոնում:

«Հիմա մի բան կասեմ, որն անսպասելի կլինի». Պուտինը` Ուկրաինայի ընտրությունների մասին

Leave a Comment