Մադրիդի «Ռեալում» հուսով են, որ Կիլիան Մբապեն կկարողանա մեկնարկային կազմում խաղալ «Բարսելոնայի» դեմ Իսպանիայի Սուպերգավաթի խաղարկության եզրափակիչում։
Վնասվածքից դեռևս լիովին չապաքինված ֆրանսիացին արդեն ժամանել է Սաուդյան Արաբիա, սակայն դեռևս պարզ չէ՝ պատրաստ կլինի՞ նա մեկնարկային կազմում խաղալուն, թե՞ ոչ։
L’Équipe-ի տվյալներով՝ Մբապեի մեկնարկային կազմում ընդգրկվելու հավանականությունը բավականին բարձր է։ Նշվում է, որ «Ռեալը» կանի ամեն ինչ դա ապահովելու նպատակով։ Մադրիդյան ակումբը քննարկում է Կիլիանի համար ցավազրկողներ կիրառելու տարբերակը։
Ավելին, շատ հավանական է, որ խաղացողը կհանգստանա «Ալբասետեի» և «Լևանտեի» դեմ հաջորդ երկու հանդիպումներում, եթե կարողանա խաղադաշտ դուրս գալ «Բարսելոնայի» դեմ կարևոր մրցավեճում։
«Բարսելոնա» – «Ռեալ Մադրիդ» հանդիպումը կկայանա վաղը՝ հունվարի 11-ին, Երևանի ժամանակով՝ 23։00-ին։